Ղարաբաղի վարչապետը խոստանում է` Մարտակերտը, Մատաղիսն ու Թալիշն արագ կվերականգնվեն

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, ծանոթացել մարտական գործողությունների հետևանքով տեղի ունեցած ավերածություններին ու խոստացել` կարճ ժամանակում կվերականգնենք թշնամու հասցրած վնասները

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտ քաղաքում, Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը Ադրբեջանի հրետակոծության հետևանքներին, հանդիպել բնակիչների հետ:

Նա նախ երախտագիտություն է հայտնել այդ բնակավայրերի բնակիչներին` ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության համար:

«Կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

 

Լրահոս
0