Պեսկով. Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման աշխատանքը

© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցПресс-секретарь Президента Российской Федерации Дмитрий Песков
Пресс-секретарь Президента Российской Федерации Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց։ Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

ԵՐԵՎԱՆ,7 ապրիլի- Sputnik. Դմիտրի Պեսկովը կարծում է, որ իրավիճակը հեռու է կայուն լինելուց։ Նրա խոսքով` պարզապես անհնար է ձեռք բերածի վրա կանգ առնելը, ու ոչ ոք չի պատրաստվում դա անել։ Պեսկովն առանձնակի ընդգծել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից ջանքեր է գործադրել դրա կարգավորման պայմանների ստեղծման ուղղությամբ։

«Ռուսաստանը, պահպանելով և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ բարի գործընկերային հարաբերությունները, օգտագործում է այդ բարի հարաբերություններն այդ պայմանները ստեղծելու համար՝ աշխատելով ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հակամարտության սրացումը զգալի հետընթացի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։ Ապրիլի 5-ին ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունը։



Լրահոս
0