«Գազպրոմը» պատրաստ է մեծացնել գազի մատակարարումը Հայաստան, այդ թվում` Իրանից

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկГазопровод
Газопровод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
«Գազպրոմ» ընկերությունն օպերատիվ կերպով արձագանքում է Հայաստանի շուկայում գազի պահանջարկին և պատրաստ է մեծացնել մատակարարումը, այդ թվում` Իրանից փոխանակման գործողությունների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. «Գազպրոմը» հետագայում ևս կմասնակցի Հայաստանի գազատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, ասաց «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը։

«Մենք ամրապնդում ենք համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ։ «Գազպրոմն» օպերատիվ արձագանքում է Հայաստանի Հանրապետության գազի շուկայում պահանջարկի ավելացմանը և պատրաստ է ավելացնել մատակարարումը, այդ թվում` Իրանից` փոխանակման գործողությունների շրջանակում։ Բացի այդ, ընկերությունը հետագայում ևս կմասնակցի Հայաստանի գազատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը»,- մեջբերում է Միլլերի խոսքերը «Գազպրոմի» տեղեկատվության վարչությունը։

Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հինգշաբթի ստորագրել են 2014-2018թթ. Հայաստանին ռուսական գազ մատակարարելու պայմանագրի լրացումները։ Արարողությունը կայացել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ։ Աբրահամյանի խոսքով` Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան առաքվող գազի գինը 165 դոլարից 150 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց։

«Գազպրոմն» իրանցի գործընկերների հետ մշակում է Հայաստան «կապույտ վառելիք» առաքելու փոխանակման գործողությունների հարցերը, լրագրողներին ասել է Միլլերը։ Ներկա պահին ռուսական գազը Հայաստան է առաքվում Վրաստանի միջով։

Նոյեմբերի վերջին Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հաղորդել է, որ Իրանը Ռուսաստանի հետ քննարկում է նավթի և գազի սվոփի մասին համաձայնագրի դետալները։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала