00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանի արաբական ԶԼՄ-ների լրագրողներն Արցախ են մեկնել տեսածը լուսաբանելու

© AshnagШествие армян Бурдж-Амуда против агрессии Азербайджана
Шествие армян Бурдж-Амуда против агрессии Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում ընթացող լարվածությունն անտարբեր չի թողել Լիբանանում ապրող հայ համայնքին։ Հայտնի է, որ այնտեղից են դուրս են եկել արցախյան ազատամարտիկներ ու անձնվեր հայեր։ Վերջին 5 օրերին լիբանահայությունն ակտիվ ցույցեր է կազմակերպել ու մասնակցել Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմին

Գոհար Սարգսյան, Sputnik.

Մեծ հնչեղություն ստացան Լիբանանի հայաշատ Բուրջ Համուդում տեղի ունեցած ցույցերը։ Դրանցում առավել ակտիվ էին երիտասարդները։ Շուրջ 5 հազար հայ երիտասարդ Արցախի դրոշներով ու հայրենասիրական վանկարկումներով դուրս եկավ Բուրջ Համուդի փողոցներ ու միջազգային հանրությանը կոչ արեց ուշադրություն դարձնել հակամարտություն սանձազերծող կողմի գործողություններին ու վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային։

Լիբանանի հայկական վարժարաններից մեկի տնօրեն Վիգեն Ավագյանը մեզ պատմեց, որ բազմաթիվ երիտասարդներ ցանկություն հայտնեցին մեկնել Լեռնային Ղարաբաղ ու կռվել առաջնագծում։

«Բոլորին թելադրում ենք լինել կազմ ու պատրաստ, և երբ, Աստված մի արասցե, ժամը հնչի և այդ կոչը գա, հավատացեք, որ մեծ թվով տղաներ այդ կացության մեջ կգտնվեն։ Առայժմ մենք անհրաժեշտություն չենք գտնում»,- ասաց Վիգեն Ավագյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ռազմական գործողությունների առաջին 2 օրերին ադրբեջանական պրոպագանդան այնքան ուժեղ էր, որ Լիբանանի արաբական լրատվամիջոցներն օգտվում էին նրանց «կերակրամանից»։ Հետո արդեն հայ երիասարդները գործի անցան։ Ավելին, ապրիլի 6-ին նրանք մի շարք արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղեկցեցին Լեռնային Ղարաբաղ` տեղում լուսաբանելու տեսածը։

© Markar ToumayanՎիգեն Ավագյանը Բուրջ Համուդում ցույցի ժամանակ
Шествие армян Бурдж-Амуда против агрессии Азербайджана - Sputnik Արմենիա
Վիգեն Ավագյանը Բուրջ Համուդում ցույցի ժամանակ

«Արաբական կայաններն այսօր արդեն սկսել են հաղորդումներ տալ Արցախից և հայկական տեսակետը ներկայացնել, մեր դատի իրավացիությունը ներկայացնել, Արցախի պետության տեսակետը փոխանցել արաբական աշխարհին»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Նա միաժամանակ խոստովանեց, որ Լիբանանի որոշ մահմեդականներ ադրբեջանական դիրքորոշում որդեգրեցին։ Սակայն տեղի հայերը նրանց բացատրեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե կրոնական, այլ ազգային ինքնորոշման հարթակի վրա է։

Լիբանանի հայկական վարժարանի տնօրենն ավելացրեց` երիտասարդական բողոքի ելույթների կողքին հատկանշականն այն է, որ Լիբանանում հանդիպում եղավ երկրում  գործող ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբի դեսպանների հետ և ներկայացվեց Արցախյան հարցի էությունը։

© AshnagԼիբանանահայության ցույցը Բուրջ Համուդում
Шествие армян Бурдж-Амуда против агрессии Азербайджана - Sputnik Արմենիա
Լիբանանահայության ցույցը Բուրջ Համուդում

 

Լրահոս
0