Ադրբեջանական կողմը գնդակոծել է Հայաստանի գյուղերը

© Photo : RazmInfo / Арцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական կողմը գիշերվա ժամերին գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ գյուղերը, տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանական կողմը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։

Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0