00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԻՆ–ն Արցախ կհասցնի մարդասիրական օգնությունը

© МЧС РАГуманитарная помощь
Гуманитарная помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շարունակվում է Արցախին մարդասիրական օգնության հավաքագրումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ շարունակվում է Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնության հավաքագրումը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ին, ժամը 11.30-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից կուղևորվի Արցախ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից, որոնցից երկուսը սառնարանային են:

Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես նշել էինք, առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է

• Մսի պահածո` 10 արկղ
• Մակարոն` 20 պարկ
• Մակարոն` 7 արկղ
• Խտացրած կաթ` 23 արկղ
• Հավկիթ` 10 արկղ
• Ջուր` 50 արկղ
• Ալյուր` 10 պարկ
• Շաքարավազ` 10 պարկ
• Սուրճ` 5 արկղ
• Հրուշակեղեն` 36 արկղ
• Կերակրի աղ` 1արկղ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:

Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:
«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել

• զինվորական հագուստ-41 արկղ
• հրուշակեղեն-87 արկղ
• պահածո, խտացրած կաթ-81 արկղ
• երշիկ — 5 արկղ
• հյութ — 3 արկղ
• հիգիենայի պարագաներ-14 արկղ
• բետադին հեղուկ-1 արկղ
• մակարոն-18 արկղ
• ջրեղեն-152 արկղ
• դեղորայք-29 արկղ
• ծխախոտ — 8արկղ
• սուրճ — 5 արկղ
• քաղաքացիական հագուստ — 54 արկղ
• շան կեր — 8 արկղ
• քնապարկ — 48 արկղ
• ծածկոց — 1 արկղ
• փաթեթ զինվորներին — 107 արկղ
• ընտանեկան փաթեթներ — 25 արկղ

ԱԻՆ-ը ներկայացրել է նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները և նշել, որ առաջիկայում ևս ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով»,- նշված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:

 

 

Լրահոս
0