Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի գյուղերը

© Photo : press office of the MoD of RA / Министерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Լրահոս
0