Երևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ղարաբաղ

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван отправил в Степанакерт гуманитарную помощь
Ереван отправил в Степанакерт гуманитарную помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ԱԻՆ բեռնատարները՝ լի մարդասիրական օգնությամբ, մեկնեցին Ստեփանակերտ: Ակցիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել և ցույց տալ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի ԱԻՆ շենքի բակը մարդաշատ էր և աղմկոտ: Շուրջ մեկ տասնյակ մեքենաներ շարքով կանգնել էին՝ բեռնված պարենամթերքով՝ սկսած խտացրած կաթից, մրգերից մինչև հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ: Նրանք հրամանի էին սպասում, որպեսզի ուղևորվեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Այնուհետև ըստ ծրագրի՝ մարդասիրական օգնությունը կբաժանվի սահմանամերձ շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով:

Հայաստանի կառավարության որոշմամբ` Ղարաբաղի համար մարդասիրական օգնության հավաքի կազմակերպումը վերապահվել էր Հայաստանին ԱԻՆ-ին:

© Sputnik / Асатур ЕсаянцԵրևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ղարաբաղ
Ереван отправил в Степанакерт гуманитарную помощь - Sputnik Արմենիա
Երևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ղարաբաղ

Մարդասիրական օգնությունը հավաքվել է տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ուսումնական հաստատությունների և շարքային քաղաքացիների կողմից:

«Հավաքվել է մարդասիրական օգնություն՝ հագուստ, սննդամթերք, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ: Մի քանի մեքենաներում տեղադրված են սառնարաններ՝ լի մսամթերքով և երշիկեղենով»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ մարդասիրական օգնությամբ մեքենաները երեկոյան կհասնեն Ստեփանակերտ:

Թեև սա առաջին նման ծավալով նախաձեռնությունն էր, այնուամենայնիվ ԱԻՆ-ում պնդում են, որ անհրաժեշտության դեպքում կհավաքեն այնքան օգնություն, որքան անհրաժեշտ է:

© Sputnik / Асатур ЕсаянцԵրևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ղարաբաղ
Ереван отправил в Степанакерт гуманитарную помощь - Sputnik Արմենիա
Երևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ղարաբաղ

Մարդասիրական օգնությունից բացի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը ցուցաբերվել է նաև ֆինանսական աջակցություն: Մինչև հիմա գործում է ակտիվ հաշիվ, որի վրա ցանկացողները կարող են գումար փոխանցել՝ իրենց հայրենակիցներին աջակցելու համար:

«Այս ծանր պահին, երբ ճակատում իրավիճակն անհանգիստ է, ողջ Հայաստանը և հայ ժողովուրդը համախմբվել է և մեկ բռունցք դարձել»,- ասաց Գրիգորյանը:

 

Լրահոս
0