00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. Կառավարությունը շարունակելու է օգնել բանակին

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие
Военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում ներկա է գտնվել գյումրեցի երեք նահատակված հերոսների հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հայկական բանակի մարտունակությանն ու ընդհանրապես Ադրբեջանի քայլին:

«Մեր թշնամու սանձազերծած այդ գործողությունը դատապարտում է ողջ աշխարհը, ամբողջ մարդկությունը: Ճիշտ է, դա առաջին ոտնձգությունը չէ, բայց 1994 թվականից հետո իր մասշտաբով առաջինն է: Ցավոք, ունենք կորուստներ, նահատակներ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր երկրորդ հայկական հանրապետության սահմանները պաշտպանելու համար: Մենք խոնարհվում ու մեր զորակցությունն ենք հայտնում մեր զինվորների, մեր հերոսների հարազատներին»- նշեց Աբրահամյանը:

Նա ասաց` հպարտ է, որ Հայաստանն ունի այդպիսի հերոս զինվորներ, սպաներ, նման մարտունակ բանակ, որ կարողացավ դիմակայել մեծ ագրեսիային: Նրա կարծիքով` Հայաստանը համապատասխան հարված է տվել հակառակորդին:

«Եթե մենք ունենք զոհեր, ապա իրենք ունեն մի քանի անգամ ավել զոհեր, բայց դա մեզ չի մխիթարում, իհարկե, մենք չենք ցանկանում պատերազմ, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե լինի նման ագրեսիա, մենք պարտավոր ենք ուղղակի պաշտպանել մեր սահմանները, մեր ժողովուրդին, մեր երեխաներին, մեր ծնողներին, մեր ծերերին: Մենք ցավ ենք ապրում, սգում ենք»,- հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով ՀՀ կառավարության կողմից բանակին օգնելու մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը շարունակելու է օգնել բանակին, ավելին` հատկացումները կավելանան: «Պետական միջոցները կավելացվեն այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշեց Աբրահամյանը:

Անդրադառնալով ՌԴ —ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ դա ՌԴ-ի որոշումն է:

«Իհարկե լավ կլինի, որ չվաճառեն: Ինչպես մեր հանրապետության նախագահի, այնպես էլ մեր կողմից հորդոր է եղել, որ չվաճառեն, բայց դա իրենց ինքնուրույն գործն է։ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց, իրոք, մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ ՌԴ-ն զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն, թուրքին։ Մենք հորդորել ենք, ասել ենք, որ դա լավ չենք ընդունում և գտնում ենք ոչ ճիշտ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դաշնակից ընկերը զենք վաճառի Ադրբեջանին, որը օգտագործում է սպանելու խաղաղ բնակիչների, ծերերի, երեխաների»,- նշեց Աբրահամյանը։

Նրա խոսքով` մի երկիր, մի ժողովուրդ, որը կրակում է դպրոցի վրա, սպանում է աշակերտին, ամենավատ պետությունը, ազգն է պատմության մեջ:

 

Լրահոս
0