Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Թուրքիայում անցկացվող մրցաշարում

© Sputnik / Andranik Ghazaryan / Бокс
Бокс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որում Հայաստանն ունի 10 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ռումինացի Պերիոչ Լակրամիորան, հաղորդում է ՀԱՕԿ կայքը:

Боксерский ринг - Sputnik Արմենիա
Թուրքիայում անվտանգության աշխատակիցներն ամենուր ուղեկցում են հայ մարզիկներին
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց բելգիացի Անտուան Վանաչերեի հետ մենամարտում և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի իտալացի Վիչենցո Արեչիայի հետ:

91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը մեկնարկային մենամարտում նոկաուտով պարտվեց բուլղարացի Կրիստիան Դիմիտրովին և լքեց պայքարը:

 

Լրահոս
0