00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ–ն շփման գծում իրավիճակի սրման հետ կապված նամակներ է ուղարկել ԵԽ բոլոր պատգամավորներին

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է զինադադարի խախտումների դատապարտումը և խաղաղությանն ուղղված կոչերը, նշված է ԱԺ նամակներում

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի անդամները ապրիլի 2-ից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ԼՂ և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ պարբերաբար կապի մեջ են եղել իրենց արտասահմանյան գործընկերների հետ, հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից։

Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի անունից նամակներ և տեղեկատվական-փաստական նյութեր են ուղարկել 55 պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին և անդամներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի բոլոր 750 պատգամավորներին:

Իրենց օտարերկրյա գործընկերներին համապատասխան նամակներ են ուղարկվել նաև ԱԺ միջխորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակությունների և գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի կողմից։

Հղված նամակներում անդրադարձ է կատարվել 1994թ — ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանն ուղղված ռազմական գործողություններին, ընդգծվել է հանգամանքը, որ ծանր հրետանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, այլ նաև քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը, ինչի մասին վկայում են նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները, ներառյալ քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց, ծերերի և երեխաների շրջանում։

Նշվել է, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարմանը հանգեցնող ադրբեջանական սադրիչ քայլերի և ագրեսիայի մասին:

Հղված նամակներում նաև ընդգծվել է այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր տապալել ԵԱՀԿ միջնորդական առաքելության գործունեությունը՝ նույնիսկ սահմանափակելով հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև չհիմնավորված կերպով մերժում էր վստահության միջոցների ներդրման առաջարկները:

Օտարերկրյա խորհրդարանական գործընկերների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար ոտնահարել է միջազգային հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, որոնք պահանջում են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և բացառում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը:

Հանձնաժողովի կողմից փաստերի ներկայացմամբ նշվել է, որ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. ժնևյան կոնվենցիաները, 1977թ. լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիան:

Հայ խորհրդարանականներն իրենց գործընկերներին հղված նամակներում մեկ անգամ ևս ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է զինադադարի խախտումների դատապարտումը և խաղաղությանն ուղղված կոչերը՝ հատկապես կարևորելով իրավիճակի սրման միակ պատասխանատու Ադրբեջանի սադրիչ գործողությունների հասցեական քննադատումը:

 

Լրահոս
0