Բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցГорода мира. Париж
Города мира. Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փարիզում, Մարսելում, Լիոնում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հայերը ցույցեր են անցկացնում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայ երիտասարդները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացրել` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից։

«Բազմամարդ ցույցեր Ֆրանսիայի քաղաքներում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանուն խաղաղության»,- նշված է գրառման մեջ:

Soutien au peuple du Haut-Karabakh: une forte mobilisation partout en France pour la paixԲազմամարդ ցույցեր Ֆրանսիայի…

Posted by Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում on Sunday, 10 April 2016

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց։ Երևանը հաղորդեց ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարեց Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չկնքվեց։ Երկու կողմերը հայտարարում են պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0