Մայրն առաջնագիծը պաշտպանող որդուց լուր ստացավ լրատվամիջոցից

© HETQВоеннослужащие на передовой, от которых долгое время не было никаких известий
Военнослужащие на передовой, от которых долгое время не было никаких известий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով զինված գործողությունները լարվածության մեջ էին պահում այն ծնողներին, որոնց տղաներն առաջին գծում էին: Ապրիլի 10-ը մի քանի զինծառայողների ընտանիքներում բարի լուրով սկսվեց. նրանք իմացան, որ որդիները ողջ ու առողջ են

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի-Sputnik. Գոհար Սարգսյան. Տիկին Օֆելյան 3 օր անընդմեջ տղայից լուր չուներ: Վերջին անգամ որդին՝ Արեգը, նրան զանգահարել էր ապրիլի 7-ին՝ շնորհավորելով մայրության ու գեղեցկության տոնը: Ընդամենը այդքանը. կախել էր հեռախոսն ու անցել անձնվեր գործին:

Անհանգիստ 3 օր ու գիշերից հետո տիկին Օֆելյան հարազատներից հաղորագրություն ստացավ`մի լրատվամիջոցի հրապարակած լուսանկարի տեսքով: Արեգն էր՝ 2 զինակից ընկերների հետ դիրքերում կանգնած, այն էլ՝ ժպիտը դեմքին: Մեր այն հարցին, թե որն էր լուսանկարը տեսնելուց հետո առաջին արձագանքը, տիկին Օֆելյան պատասխանեց.

«Ասացի՝ մեռնեմ ձեր ջանին, իմ զինվոր տղաներ,-հուզված պատմեց տիկին Օֆելյան՝ ավելացնելով,- ես միայն իմ տղայի մասին չէ, որ մտածում եմ, ուզում եմ, որ բոլոր զինվորները բարի ծառայություն ունենան ու բարով վերադառնան իրենց տները»:

© Страница в ФБ Արեգը մոր հետ
Офелия Бегларян со своим сыном - Sputnik Արմենիա
Արեգը մոր հետ

Այնուհետև մեր զրուցակիցը պատմեց, որ տղան հնարավորություն ուներ ծառայելու երաժշտական դասակում, սակայն մինչև զինվորագրվելը մորն ասում էր՝ պիտի գնամ Եղնիկներ: Ծառայության օրը հասավ ու կանխազգացումն իրականություն դարձավ. Արեգը մեկնեց Եղնիկներ զորամաս:

Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Նազենի Հովհաննիսյանը` «դիպուկահար». ադրբեջանական կեղծ քարոզչությունը

«Որդիս մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայելու»,- ասաց զինվորի մայրը:

Օրվա լավ լուրը հասավ նաև Գյուզելյանների ընտանիք: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին մարտիկ, Փարիզում իրականացված «Վան» գործողության հրամանատար, բանտից ազատվելուց հետո Արցախի գոյամարտի «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատար Գևորգ Գյուզելյանի որդուց ևս 3 օր լուր չկար: Նա հրետանավոր է, ծառայում է Մարտակերտում: Ընտանիքի հարազատներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր, որ տղան վերջապես զանգահարել է տուն, ողջ-առողջ է:

© Grigor DjanikianԳևորգ Գյուզելյանի որդին
Сын Геворка Гюзеляна, который служит в Карабахе на передовой и от которого несколько дней не было никаких вестей - Sputnik Արմենիա
Գևորգ Գյուզելյանի որդին

Հայ քաջարի զինվորներն ապացուցեցին, որ Արցախյան գոյամարտի հերոսների հետնորդներ են: Նրանք արժանիորեն հերքեցին այն կարծիքը, թե այսօր հերոսության ալիքը մարել է: Նույն այդ թերահավատներն այսօր արդեն հավաստում են, որ այժմյան սերունդն ավելի խիզախ է, լավ գիտի ազատության գինն ու հաղթանակի բերկրանքը:

 

 

Լրահոս
0