Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 10-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ԼՂՀ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին, այս մասին ԶԼՄ-ներին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Հայկական կողմին 18 զոհվածի մարմին է փոխանցվել, իսկ ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ չենք կարող նշել»,- ասել է նա:

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։

Флаги организации Красного креста - Sputnik Արմենիա
Հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակել են զոհվածների մարմինները
Փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0