Լավրովն ու Քերին ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Լավրովն ու Քերին ողջունել են Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման որոշումն ու պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0