ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հանրահայտ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստացել է, որ վերադառնալու է:
«Սիրելի՛ երկրպագուներ, Շնորհակալություն աջակցության համար: Խոստանում եմ՝ ես կվերականգնվեմ այս մենամարտից: Ես վերադառնալու եմ: Մենք ավելի տքնաջան կաշխատենք ու կշտկենք թույլ տված սխալները: Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ»,- գրել է հայ բռնցքամարտիկը:
WBO վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարում հայ բռնցքամարտիկը վերջին անգամ պարտվել էր 2013 թվականին գերմանացի Ռոբերտ Շտիգլցի հետ մենամարտում: Սակայն ավելի ուշ` 2014 թվականին, հաղթելով նույն Շտիգլիցին` վերադարձրել էր չեմպիոնի տիտղոսն ու հինգ անգամ պաշտպանել այն։
Liebe Fans, vielen Dank für Eure Unterstützung!!!Ich erhole mich von dem Kampf und ich verspreche euch. Ich komme…
Опубликовано Arthur Abraham 10 апреля 2016 г.