ԼՂՀ ֆինանսների նախարարություն ստացված միջոցները կուղղվեն պաշտպանության բանակի սպառազինմանը

© Sputnik / Asatur Yesayants / Вооруженные силы РА
Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով իր 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8–ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի- Sputnik. Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով իր 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի: Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված մեծ քանակությամբ պարենային ու իրային ապրանքները նպատակային՝ դրանք ուղարկելով առաջնագիծ և բաժանելով տարահանված բնակիչների միջև:

Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածին չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը:

Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը:

Ֆինանսական հանգանակությունը դեռ շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել:

Շտաբի աշխատանքների և ստացած աջակցության մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է ԼՂՀ կառավարության և ֆինանսների նախարարության կայքէջերում: Կատարած աշխատանքների վերաբերյալ առավել մանրամասն հաշվետվություն կհրապարակվի առաջիկայում:

 

 

 

Լրահոս
0