00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիայի դեսպան. Ղարաբաղա–ադրբեջանական իրադարձությունների մասին զեկուցել եմ Բեռլին

© Sputnik / Asatur YesayantsПосол Германии в Армении Матиас Кислер
Посол Германии в Армении Матиас Кислер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին զեկուցել է Բեռլին, և սա նրա աշխատանքային հիմնական թեման էր այն մեկ շաբաթվա ընթացքում, երբ սկսվեցին ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Գոհար Սարգսյան. Մաթիաս Քիսլերը խուսափողական պատասխան տվեց լրագրողների այն հարցին, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ռազմական գործողություններում ով էր նախահարձակը։

«Ես հիմնավոր տեղեկություններ չունեմ, թե ինչպես է ամեն ինչ զարգացել ապրիլի 2-ին։ Պետք է սպասել` ինչ եզրակացություն կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասաց նա։

Դեսպանի դիտարկմամբ` ռազմական գործողությունների վերսկսումը հետքայլ է մինչ այժմ խաղաղությանն ուղղված և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերից։ Նրա տեղեկացմամբ` Դաշնային արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով ղեկավարում է ԵԱՀԿ նախագահությունը, անհապաղ զանգահարել է երկու երկրների արտգործնախարարներին` հորդորելով նրանց զինադադար պահպանել։

«Մենք պետք է առաջ նայենք։ Մեզ համար կարևոր է, որ զինադադարը պահպանվի երկու կողմերում։ Պատկերացնում եմ, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ նոր դինամիկա է առաջ եկել»,- ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0