00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծվիկ Մինասյան. Ադրբեջանը մեր տնտեսական աճին հարվածելու նպատակ ուներ

© Sputnik / Asatur YesayantsМинистр экономики Армении Арцвик Минасян и посол Германии в Армении Матиас Кислер
Министр экономики Армении Арцвик Минасян и посол Германии в Армении Матиас Кислер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ադրբեջանական վերջին գործողությունները Հայաստանի տնտեսությանը հարվածելու նպատակ ունեին։ Սակայն նախարարն այս պահին մեր տնտեսության համար 3 տոկոսի աճ է կանխատեսում։ Այս ամենը նա ներկայացրեց Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Գոհար Սարգսյան. Արծվիկ Մինասյանը վստահեցրեց` Հայաստանը կա և շարունակում է մնալ ամենաապահով երկրներից մեկը։ Այնուհետև հավելեց, որ ներկայում իրականացվում են լայնամասշտաբ գործողություններ օտարերկրյա ուղղակի ներդրումների ուղղությամբ։

«Այն ագրեսիան, այն թշնամական, պատերազմական գործողությունը, որ Ադրբեջանը նախաձեռնել էր և նպատակ ուներ նաև հարվածելու մեր տնտեսական աճին, չի հաջողվել, և դա կտեսնեք նաև ցուցանիշներով։ Որքան էլ տարբեր կարծիքներ հնչեն ներդրողների՝ տարբեր որոշումների վերանայումների կամ սառեցումների հետ կապված, վստահ ենք, որ դրանք շատ արագ կվերանան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա իր հարևանների հետ, միաժամանակ ավելացրեց, որ մենք մեր հարևաններին չենք ընտրում։

«Հարևանները կան, իսկ նրանք, ովքեր թշնամի են համարում Հայաստանին, դժվար է այդպիսի հարևանի հետ լավ հարաբերություն ունենալ»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել տնտեսությունը, որպեսզի այդպիսի հարևանը քայլ չկատարի ագրեսիվ մղումներով, որպեսզի չկարողանա ոտնձգություն կատարել Հայաստանի նկատմամբ։ Վստահեցրեց, որ հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն օրինակելի է լինելու, և այլ երկրներ կփորձեն նմանվել երկու երկրի տնտեսական հարաբերություններին։

Ի պատասխան այս ամենին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ անցյալ տարի Հայաստանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառության աճ է գրանցվել։

«Կարծում եմ, որ սպառված չէ այն ներուժը, որ գոյություն ունի առևտրային ու ներդրումային ոլորտում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Հայաստանում արդյունավետ կերպով զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այս տարվա հունիսին Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել Հայաստան»,- ասաց դեսպանը։

Նրա խոսքով` զարգացման լայն հնարավորություններ կան նաև այլ ոլորտներում` գյուղատնտեսություն, տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն։

Գերմանիան երկկողմ հարաբերություններում Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերն է և հայաստանյան շուկայում ներկայանում է իր շուրջ 700 ընկերություններով։

Վերջում դեսպանը նշեց, որ Հայաստանի մեկուսացած աշխարհագրական դիրքը խոչընդոտներ է ստեղծում հատկապես օտարերկրյա ներդրումների համար։ Նրա համար ցանկալի կլիներ, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենար հարևանների հետ։

 

 

Լրահոս
0