00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմաճակատի օրագիր. պատերազմի հարյուր ժամը

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղում պատերազմը երկար չտևեց` ընդամենը չորս օր: Հարյուր ժամից պակաս: Սակայն այդ ժամերը լի էին ցավով, վախով և տառապանքով: Այդ հարյուր ժամը Sputnik Արմենիայի ռազմաճակատային թղթակից Դմիտրի Պիսարենկոն անցկացրեց առաջնագծում

Ճանապարհ դեպի հարավ

Ես ուշադիր նայում էի մարդկանց դեմքերին և փորձում ճանաչել ծանոթ մարտիկների դեռ նախորդ` 90-ականների պատերազմից։ Բոլորն ընդհանուր գծեր ունեն` չսափրված դեմքեր, բեղեր, բայց սա արդեն ուրիշ սերունդ է։

Երբ ես 20 տարեկան էի, մարտիկների տարիքը գրեթե այնքան էր, որքան հիմա իմը, այժմ վետերանների տարիքը մոտ 50 է։ Բայց ինձ այնուամենայնիվ հաջողվեց ծանոթների գտնել, որոնց հետ երկու անմոռանալի շաբաթ եմ անցկացրել հեռավոր 1993թ.-ին։

«Դուք դիրքերի՞ց եք իջել»,- հարցրեց պահեստապետը մյուս զինծառայողներին։

«Այո, իջել ենք 1994թ.-ին։ Հիմա նորից բարձրանում ենք»,- ասաց մյուսը։

Զորամասերից մեկում, որտեղ ձևավորվում են կամավորական ջոկատները, տեղի ունեցած այս երկխոսության ժամանակ ծանոթ ձայն լսեցի։ Դա իսկապես Արսենն էր (անունը փոխված է)։

Այն պատերազմի ժամանակ նա վաշտի հրամանատար էր, հիմա նույնպես իր մարտիկների հետ գնում է դիրքեր։ Նրանք մեկնում են հարավ։ Այնտեղ մարտեր են ընթանում բարձունքը գրավելու համար, որը կարևոր է այդ տեղանքում։ Այնտեղից վերահսկվում է մեծ տարածք։ Ադրբեջանի զինվորականներն ականանետներից կրակ են արձակում այդ բարձունքից։

«Լավ կլիներ` ավիացիա լիներ»,- ասաց Արսենը։

Բայց Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ նպատակահարմար չէ ավելի վճռական գործողությունների գնալ։

«Հիշում եմ` նախորդ պատերազմի ժամանակ դիրքերում երազում էի, որ երբ վերադառնամ, կպառկեմ սպիտակ, մաքուր սավանով անկողնում և սուրճ կխմեմ, բայց ավելի շատ երազում էի լողանալու մասին»,- ասում է Արսենը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Ճամփորդական նոթեր. ճանապարհ դեպի Ղարաբաղի թեժ հարավ
Արսենի ընկերը հիշում է 1993 թվականի հարձակումներից մեկը: Պետք է գետով անցնեին: Մարտիկներն առիթից օգտվեցին և լողացան: Պատերազմի ժամանակ սա եզակի հաջողություն է:
Ճանապարհը հարավ է տանում: Հեռվից ռմբակոծությունների ձայներ են լսվում: Այնտեղ պատերազմն արդեն սկսվել է:

Բարձր տեխնոլոգիաների պատերազմ

Տարիքով ավելի մեծ մարտիկները պատերազմի համար ամենակարևոր բանն ունեն` ռազմական փորձ: Առաջինն, ինչ ավագ ընկերներից իմանում է երիտասարդ զինվորը այն է, որ ռազմաճակատում ճիշտ կազմակերպված առօրյան մի շարք խնդիրներ է լուծում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում կամավորներն, ինչպես պարզվեց, մի շարք խնդիրների են բախվում, որոնց մասին խաղաղ ժամանակ նույնիսկ չեն էլ մտածել:

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Մարտակերտ

Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ոչ ոք բջջային հեռախոս չուներ: Իսկ այսօր յուրաքանչյուրը հեռախոս ունի ձեռքին, որն անհրաժեշտ է լիցքավորել որևէ տեղ:

Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են դիրքերից հանգստի, առաջին հերթին վարդակ է փնտրում` հեռախոսը լիցքավորելու և հարազատների հետ կապվելու համար:

Փորձառու ռազմիկները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ռազմական գործողությունների գոտի են գնում, իրենց հետ ունենալ ոչ միայն հանդերձանք և սնունդ, այլև մարտկոցներ, լիցքավորող սարքեր, եռաբաշխիկներ:

«Հարազատները սրբություն են, սակայն բջջային հեռախոսներով պատերազմում չես հաղթի, — ասում է մարտիկներից մեկը: — Ռազմաճակատում ամենաանհրաժեշտը փամփուշտները, նռնակներն ու արկերն են»:

Կալիֆոռնիայից Ղարաբաղ

Վարորդ-մեխանիկ Կարենը հրաշքով է ողջ մնացել տանկային մարտում։ Կարենի վարած տանկի վրա է ընկել հակառակորդի արկը, հրամանատարը զոհվել է: Ի վերջո նրանց հաջողվել է տանկը դուրս բերել կրակի տակից, իսկ Կարենը, հայկական դիրքեր հասնելով, կորցրել է գիտակցությունը: Հիմա նա արդեն դուրս է գրվել հոսպիտալից և նոր հրամանների է սպասում:

Համընդհանուր ուշադրության կենտրոնում էր հայտնվել ձեռքին գեղարվեստական դաջվածքներով կամավորը: Նրա անունը Էդգար է, երեք ամիս առաջ ԱՄՆ-ից Հայաստան է եկել, ու երբ սկսվեցին ռազմական գործողությունները, միանգամից մեկնեց Ղարաբաղ:

Адрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պատմություններ մարտի դաշտից. Գլենդելից մինչև Արցախ
Էդգարը Գլենդելում է ապրում: Այս քաղաքը հայտնի է նրանով, որ այստեղ է ապրում ԱՄՆ-ի ամենամեծ հայկական համայնքը: Ամերիկացի կամավորն ասում է, որ կվերադառնա Գլենդել միայն վերջնական հաղթանակից հետո:

Խաղաղության աղավնիներ

Ռազմաճակատի հարավային մասում հանկարծ աղավնիներ հայտնվեցին: Չորս «խաղաղության թռչուն», որոնք հենց առաջնագծում հացի փշուրներ էին ուտում: Մարտիկները հաճույքով էին կերակրում նրանց:

© Sputnik / Дмитрий ПисаренкоԽաղաղության աղավնիներ
Армянский доброволец кормит голубей (апрель 2016). Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Խաղաղության աղավնիներ

Զինծառայողները թռչունների գալուստը լավ նշան են համարում: Աղավնիները եկան միանգամից այն բանից հետո, երբ զինադադար հայտարարվեց: Հարավային մասում այլևս չի լսվում ո´չ ռմբակոծության, ո´չ էլ հրաձգային զենքի կրակահերթերի ձայնը:

Մի՞թե խաղաղություն է։

ԱԹՍ-ների պատերազմ

Մի փոքր դադարից հետո կրկին կրակոցներ լսվեցին: Բարեբախտաբար երկարատև չէին: Մարտիկները ոչ թե հակառակորդի դիրքերի ուղղությամբ են կրակում, այլ` երկինք: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերն են որսում: Դրանցից մեկը նկատեցին մոտավորապես ժամը 15-ին ու նրա ուղղությամբ կրակ բացեցին:

«Խստացնել օդային հսկողությունը», — ստորաբաժանման հրամանատարը կարգադրություններ է անում ռացիայով: Հրամանը բոլորին է վերաբերում: Այդ թվում նրանց, ովքեր թաքստոցներ են փորում: Ռազմաճակատի գիծն այսօր ոչ թե ցամաքով, այլ երկնքով է անցնում:

Սրանք լոկ բարձր ու գեղեցիկ խոսքեր չեն: Առաջնագծում գիտեն, որ դիրքերի վերևում երկինքն այնքան էլ անվտանգ չէ: Ռազմական հերթապահության յուրաքանչյուր մարտիկ թաքստոց ունի օդային տագնապի դեպքում:

ՕՐՎԱ Տեսանյութը - Sputnik Արմենիա
ԼՂՀ-ում հետևում են անօդաչու թռչող սարքերին
Այս անգամ հակառակորդի անօդաչու թռչող սարքն անցնում է ռազմաճակատի գծից այն կողմ: ԱԹՍ ունի նաև հայկական կողմը: Մարտիկներն իրենց և օտար սարքերը տարբերում են թռիչքի ուղղությամբ:

Անօդաչու սարքը փոքր է և վտանգավոր: Այն խոցելն այնքան էլ հեշտ չէ: Սակայն հրամանատարներն ասում են, որ մարտիկներն արդեն սովորել են ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ն։

Զինվորականների մարտական ոգին բարձր է: Այն դիրքերը, որոնք վերահսկում են ժամկետային զինծառայողները, ամրացան «Երկրապահ» կամավորականների և փորձառու մարտիկների շնորհիվ: Նրանցից շատերը 23 տարի առաջ մասնակցել են այս ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններին:

«Այս սահմանները մենք գծել ենք իմ զինակից ընկերների արյան գնով», — ասում է առաջին ղարաբաղյան պատերազմի կամավոր-վետերանների ստորաբաժանման հրամանատար Յուրի Ալեքսանյանը: — Այժմ մենք կրկին դրանք պաշտպանում ենք երիտասարդների հետ ուս ուսի տված»:

Մարտիկներից մեկն ասում է, որ տանկային հարձակումների ժամանակն անցել է: Հիմա հաղթելու համար անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաներին լավ տիրապետել:

Պատերազմ առանց գերիների

Սա յուրահատուկ պատերազմ է: Պատերազմ` առանց գերիների…

Անօդաչուներով այսօր որևէ մեկի չես զարմացնի: Դրանք ակտիվորեն կիրառվում են նորագույն ժամանակների բոլոր հակամարտություններում` և´ Դոնբասում, և´ Սիրիայում:

Ինքնասպան-անօդաչուներն այս քանակությամբ դեռ ոչ մի տեղ և երբեք չեն օգտագործվել: Եթե կողմերը ռազմական ավիացիա կիրառեին (ինչի հույսն ունեին առաջնագծի մարտիկները), հակամարտության մասշտաբներն ավելի մեծ կլինեին։ Պատերազմն ավելի դժվար կլիներ կանգնեցնել:

Անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառումը խոսում է այն մասին, որ պատերազմը հեռավորության վրա էր ընթանում: Սակայն կային նաև մոտ բախումներ և տանկային պայքար: Առաջին ղարաբաղյան պատերազմի նման: Եվ նոր սերնդի մարդիկ նույնպես պատրաստ են զոհվել հանուն իրենց հողի, ինչպես նրանց հայրերն ու պապերը 90-ականների սկզբին:

Այս կարճ պատերազմի ժամանակ գերիներ չէին վերցնում: Եվ սա հավանաբար ոչ այն պատճառով, որ կիրառվում էին բարձր տեխնոլոգիաներ, որոնք թույլ էին տալիս խոցել կամ հեռացնել հակառակորդին:

Սակայն մենք դեռ հավատում ենք, որ միակ անհետ կորած հայ զինվորը դեռ կվերադառնա տուն:

 

 

 

Լրահոս
0