Հայկական կոնյակն անհետացավ Գագարինի տիեզերանավից

© Sputnik / Тиханов / Անցնել մեդիապահոցЮрий Алексеевич Гагарин
Юрий Алексеевич Гагарин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գագարինի հետ սպիրտի փոխարեն հայկական կոնյակ էին ուղարկել, որպեսզի հարկ եղած դեպքում կոնյակով շփումներ անի

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Երբ Յուրի Գագարինը վայրէջք կատարեց Սարատովի մարզում, զինվորականներից մեկը հայտնաբերեց, որ ինչ-որ մեկը տիեզերագնացի նստարանի տակից թռցրել է հայկական կոնյակը, գրում է Լև Դանիլկինն իր «Յյուրի Գագարին» գրքում։

«Փոքր դետալ. ինչ-որ մեկը գողություն է արել։ Տիեզերանավում, նրա նստարանի տակ հայկական կոնյակ կար։ Երբ ես հերթս հանձնեցի ԱԴՇ ղեկավար մայոր Սարաևին, նրա ենթական` սերժանտ Ալեքսանդրովը, գողացավ այն։ Եվ չվերադարձրեց», — Դանիլկինը ներկայացնում է Ահմեդ Գասիևի հիշողությունները։

Նրա կարծիքով` կոնյակը գողացել է արտադրողա-կարգավարական ծառայության սերժանտը և չի վերադարձրել մի պարզ պատճառով` խմել է ամբողջ շիշը։

Օդաչու Նիկոլայ Կամանինի հիշելով` հայկական կոնյակը տիեզերանավում էր հայտնվել, որովհետև Գագարինն անձեռնմխելի վթարային պահուստում շփումների համար նախատեսված սպիրտի պակաս էր նկատել և առաջարկել էր սպիրտ վերցնել։

Բժիշկները մտածել, մտածել էին ու հրաժարվել Գագարինի գաղափարից` բացատրելով, որ սպիրտի գոլորշին կարող է տիեզերագնացի թունավորման կամ հրդեհի բռնկման պատճառ դառնալ։

«Դե, ուրեմն կոնյակ։ Այն գազեր չի պարունակում և հրդեհի պատճառ չի կարող դառնալ», — ժպտացել է Գագարինը, և հայկական կոնյակը հայտնվել է տիեզերանավում։

Կոնյակն անկշռության պայմաններում փորձարկել է Իվան Կասյանը։ Նրա խոսքով` վարժանքների ժամանակ ինքը մի քանի անգամ կոնյակ է խմել և համոզվել, որ համը պահպանվում է, տհաճ զգացողություններ չկան։

«Անկշռության պայմաններում կոնյակի համն ու հոտը շատ հաճելի էր», — հիշում է Կասյանը։

 

Լրահոս
0