00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. ԱԷԿ–ի վտանգի մասին խոսողներին պետք է հիշեցնել անցյալի դասերը

Բաժանորդագրվել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik-ին ներկայացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի իրագործման նրբություններն ու խոսեց բնապահպանների բողոքի շարժման մասին

Տնտեսագետ, փորձագետ, Հայկական պետական տնտեսական համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի իրագործման, գազի ներկրման էժանացման հետ կապված կառավարության ծրագրերի, շահավետ ատոմային էներգիայի և այլընտրանքային աղբյուրների իրական թանկության մասին։ Զրույցը վարեց Արման Վանեսքեհյանը։

- Հայաստանում մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագիրը։ Ի՞նչ կարծիք ունեք նրա անհրաժեշտության մասին, հատկապես բնապահպանների հայտարարությունների ֆոնին, որոնք խոսում են կայանի սեյսմիկ վտանգի մասին։

— Ատոմային գեներացիան էներգետիկ ոլորտի, ինչպես նաև երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչ է։ Կարևորությունը հիմնավորված է տարբեր մասնագետների ու փորձագետների և հենց կյանքի կողմից։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀԱԷԿ-ի առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976թ.-ին, իսկ երկրորդը` 1980թ.-ին, որի արդյունքում հանրապետությունը ոչ միայն ինքնաբավ դարձավ, այլև սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան և Ադրբեջան։ Ըստ էության, Հայաստանն այդ ժամանակաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկրներից մեկը դարձավ, և այդ կապակցությամբ Անդրկովկասում Հայաստանի դերն ու նշանակությունը ԽՍՀՄ ժամանակներից ի վեր զգալիորեն աճեց։

Կայանի շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի են առել շատ գործոններ, առաջին հերթին սեյսմիկ կայունությունը, այսինքն ի սկզբանե հաշվի է առնվել Հայաստանի աշխարհագրական դիրքը, քանի որ այստեղ հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, և տեղադրվել են սեյսմիկ ռիսկերի նկատմամբ կայուն էներգաբլոկներ։ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո էներգետիկայի նախարարությունը ստեղծեց հանձնաժողով, որն ուսումնասիրություն անցկացրեց ՀԱԷԿ-ում և հաստատեց խնդիրների բացակայությունը, իսկ ԱԷԿ-ի շահագործումը շարունակվեց նախկին ռեժիմով։

Այնուամենայնիվ, 1989թ.-ին ԱԷԿ-ում աշխատանքը դադարեցվեց, բնապահպանական կազմակերպություններն այստեղ նույնպես իրենց դերն ունեցան։ Հետխորհրդային շրջանում շատ արտասահմանյան կազմակերպություններ հանդես եկան կայանի աշխատանքի վերականգնման դեմ, բայց ոչ մի այլընտրանք չառաջարկեցին, և դրա հետևանքը դարձավ 1990-ական թթ.-ի հզոր էներգետիկ ճգնաժամը, որը հանգեցրեց զանգվածային ծառահատման, Սևանա ջրի անխնա օգտագործման, ինչը երկիրը կանգնեցրեց իսկապես բնապահպանական աղետի առաջ։ Եվ միայն Ռուսաստանի ֆինանսական աջակցության շնորհիվ 1995թ.-ին հաջողվեց վերաթողարկել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը և լուծել ինչպես էներգամատակարարման, այնպես էլ բնապահպանական խնդիրները։

Ասում են` նորը լավ մոռացված հինն է։ Ուստի, երբ այսօր որոշ նորահայտ «փորձագետներ» աղաղակում են ԱԷԿ-ի վտանգի մասին, ես խորհուրդ կտայի հիշել անցյալի դասերը։

-Բայց չէ՞ որ ԱԷԿ-ի կարևորությունը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն բնապահպանական վտանգները, այլ նաև տնտեսական գործոնները։

— Ճիշտ է։ Ատոմային էներգետիկայի առավելություններից մեկը ցածր ինքնարժեքն է։ ՀԾԿՀ-ի սահմանած սակագների համաձայն` ԱԷԿ-ն էլեկտրացանցերին էլեկտրաէներգիա է վաճառում 5,5 դրամով։

Համեմատության համար. Ջերմակայանների արտադրած մեկ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արժեքը բարձր է 5 անգամ, իսկ Հրազդանի ՋԷԿ-ինը` 8 անգամ։ Ըստ էության, տվյալ պահին մենք ամենաէժան էլեկտրաէներգիան վերցնում ենք ԱԷԿ-ից։ Նույնիսկ Որոտանի ՀԷԿ-ի մոտ այն ավելի թանկ է։ Տվյալ պահին մենք այլ ելք չունենք, քան ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարացումը։ Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ 270 մլն դոլար վարկ, ինչպես նաև 30 մլն դրամաշնորհ տրամադրելու մասին` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետները երկարացնելու ծրագիրն իրագործելու նպատակով։

Ինչպես գիտեք, նախագիծը կիրականացվի 2017-2018թթ.-ին, որոնց ընթացքում ԱԷԿ-ի աշխատանքն ամեն տարի կդադարեցվի 3-4 ամսով։ Եվ այդ շրջանում կարող են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ռիսկեր առաջանալ։ Դրա հետ կապված` Հայաստանի կառավարությունն արդեն այսօր բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ` գազի սակագինը նվազեցնելու մասին։ Սակայն նույնիսկ այդ դեպքում մենք ԱԷԿ-ի սակագների համեմատ բավական թանկ հոսանք կունենանք։ Մեկ այլ բան է, եթե Հայաստանը պայմանագիր կնքեր Ռուսաստանի հետ ոչ թե դոլարով, այլ ռուբլով, ինչը թույլ կտար փոխհատուցել ապագա խնդիրները։

- Վերջին շրջանում Հայաստանում շատ են խոսում էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։

— Պետք է իրատես լինել։ Օրինակ` գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների էլեկտրաէներգիան շատ թանկ է, իսկ այլընտրանքային էներգիայի ինքնարժեքը, որի աղբյուրն արևն է, քամին և այլն, ավելի բարձր է` 1 կՎտ/ժ համար 60-70 դրամ։

Չեմ կարծում, որ մեր համաքաղաքացիները կհամաձայնեն վճարել 60, 70, 100 դրամ էլեկտրաէներգիայի համար, երբ 5,5 դրամ վճարելու հնարավորություն կա։ Այստեղ հարցը վերաբերում է ընտրությանն ու հնարավորություններին։ Ելնելով մեր բնակչության սոցիալական դրությունից` մենք տվյալ պահին չունենք այլընտրանքային էներգիայի աղբյուր։

- «Ռոսատոմ» պետական կորպորացիայի տենդերներին հայկական ընկերությունների մասնակցությունը որքա՞ն է իրատեսական։

— Շատ կարևոր է, որ տեղի ընկերությունները մասնակցեն տենդերներին, ներգրավվեն վերանորոգման աշխատանքներում։ Դա համապատասխանում է հայրենական ընկերությունների և երկրի շահերին, քանի որ արդյունքում բարձրանում է զբաղվածությունը, նվազում սոցիալական լարվածությունը, իսկ ընկերությունները լրացուցիչ միջոցներ են ձեռք բերում, որոնք կարելի է ուղղորդել վերարտադրությանը։ Սակայն հարցն այն է, թե մեր տեղի ընկերությունները համապատասխան իրավասություն ունեն արդյո՞ք նշված աշխատանքներն իրականացնելու համար։ Առավել ևս հաշվի առնելով «Ռոսատոմի» կոշտ պահանջները։ Հուսանք, որ դառնալով ԵՏՄ անդամ, մենք աստիճանաբար կհասնենք որակավորման անհրաժեշտ մակարդակին։

 

Լրահոս
0