00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղ. պատերազմի ճամփաներով (մաս I)

© Sputnik / Asatur YesayantsГадрут. Нагорный Карабах
Гадрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի արտահայտություն կա` թացն ու չորը իրար խառնել։ Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական վերջին գործողությունների ժամանակ «չորը» խառնվեց «թացին», ու հակառակորդի զոհ դարձան նաև խաղաղ բնակիչները։ Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանն ապրիլի սկզբին եղել է Արցախի ամենաթեժ կետերում ու ներկայացրել իր տպավորությունները

Զինվորականը բոլորից տարբերվող դաս է՝ միշտ պատրաստ պատերազմի։ Բայց ինչպես ցույց տվեց վերջին հակամարտությունը, անգամ զինվորականների պատրաստվածության դեպքում էլ հնարավոր չեղավ խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհեր ունենալուց։

Կռիվն իր հետքը դաջեց մարդկանց դեմքերին, սպիտակ գծեր ավելացրեց երիտասարդների մազերին։ Պատերազմի մասին խոսեց նախնիների տունը լքած մոր դողացող ձայնը։ Պատերազմն արտացոլվեց փախստականների խամրած աչքերում։

Պատերազմը կոտրեց թույլերին, ուժեղներին տոկունություն ու կամք տվեց՝ սեփական հողում ապրելու իրավունքը պաշտպանելու համար։

© Sputnik / Асатур ЕсаянцԴիմանկարներ Արցախից
Портреты из Карабаха - Sputnik Արմենիա
Դիմանկարներ Արցախից

Գնդակոծված դպրոցը

Առաջին զոհերից մեկը 12 տարեկան երեխա էր։ Այս անասելի ողբերգությամբ սկսվեց «քառօրյա պատերազմը»։

Ուշ գիշեր էր, երբ հասանք Մարտունի։ Անձրև էր։ Գարնանային Ստեփանակերտից հետո ընկղմվեցինք ձյան մեջ, մի քիչ մրսեցինք, բայց հետո Մարտունիում մեզ կրկին դիմավորեց անձրևոտ գարունը։

Պարզվեց, որ ապրիլի 2-ին «Գրադի» հարվածներին ենթարկված դպրոցը գտնվում է ոչ թե Մարտունիում, այլ քաղաքից դուրս` փոքր գյուղում։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Ղարաբաղ. պատերազմի ճամփաներով (մաս II)

Շենքը դատարկ էր։ Մթության մեջ թվում էր, թե դպրոցը նորմալ վիճակում է, «Գրադի» հետքերը միանգամից չնկատեցինք։

Դռնակը բաց էր։ Շքամուտքի աստիճանների վրա ոտքերի տակ խրթխրթում էին ապակու բեկորները։ Վարորդին խնդրեցինք միացնել ավտոմեքենային լույսերը, և միայն այդ ժամանակ երևաց, որ մուտքի կողմի բոլոր պատուհանները կոտրված են։

Դպրոցի մոտ գտնվող տնից դուրս եկավ պահակը։ Նա պայթյունի պահին շենքում էր եղել։ «Զոհերը կարող էին ավելի շատ լինել»,- ասաց նա ու ցույց տվեց «Գրադի» առաջացրած փոսը` դռնակից մի քանի մետր այն կողմ։

«Հրետանային հարվածի ժամանակ այստեղ երկու երեխա էին խաղում։ Նրանց բախտը բերեց, ընդամենը վնասվածքներ ստացան»,- պատմեց պահակը։ Իսկ ծնողներն այդ ժամանակ դպրոցի շենքում էին…

Մտանք տեղի հիվանդանոց, զրուցեցինք գլխավոր բժշկի հետ։ Բուժքույրներն ու բժիշկները հեռուստացույցի մոտ էին, լուրերն էին լսում։ Հիվանդանոցում վիրավորներ չկային, բայց բժիշկները կազմ-պատրաստ սպասում էին։

Արդեն Ստեփանակերտում մենք այցելեցինք վիրավոր երեխաներին, մեկը 11 տարեկան էր, մյուսը` 12։ Բժիշկը վստահեցրեց, որ նրանք մի քանի շաբաթ հետո ոտքի կկանգնեն։ Հարազատները գիշեր-ցերեկ հերթապահում էին հիվանդանոցում։

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ
Мартакерт, НКР - Sputnik Արմենիա
Մարտակերտ

Հրետանու օրորոցայինը

Ապրիլի 4-ին ես ու գործընկերս` Կարենը, ուղևորվեցինք Մարտակերտ։ Մեր դիմաց դուրս եկան «շտապօգնության» մեքենաները, որոնք վիրավորներին Ստեփանակերտ էին տեղափոխում։

Մարտական գործողություններից ի վեր քաղաքը հրետանու կրակի տակ էր։ Եվ եթե առաջին ժամերին արկերը միայն ծայրամասեր էին ընկել, ապա հետո ավելի հաճախ պայթյուններ էին լսվել նաև քաղաքի կենտրոնում։

Ամայի փողոցներ։ Հատուկենտ անցորդներ։ Հիմնականում` տղամարդիկ։ Կանանց և երեխաների մի մասը հեռացել էր, մի մասը թաքնվել քաղաքի ապաստարաններում։ Փոխհրաձգության ձայները շատ մոտիկ էին հնչում։

Մեզ ցույց տվեցին գնդակոծությունների հետևանքները։ Հետո մտանք ցախատուն, որտեղ մեր գալուց մեկ ժամ առաջ արկ էր ընկել։ Գնդակոծված ցախատան տերը հողամասում ևս մեկ ռմբափոս ցույց տվեց։

Իմանալով, որ մենք լրագրողներ ենք, մեզ մոտեցավ տեղի բնակիչներից մեկն ու ասաց, որ կես ժամ առաջ տեղի զորամասի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել։ Արդեն տեղում պարզեցինք, որ դրոնը ոչ թե ընկել, այլ նպատակաուղղված սլացել էր զորամասի շտաբի վրա։ Անօդաչու թռչող սարքի վրա ռումբ էր ամրացված։ Ավելի ուշ իմացանք, որ կամիկաձե ԱԹՍ-ի հարվածները համատարած են դարձել։

Զորամասը հրետանու համար պոտենցիալ թիրախ է։ Այդտեղ մնալն իսկապես վտանգավոր էր։ Գիշերը մոտենում էր, ու տաքսիստն ասաց, որ լավ կլինի` լույսով վերադառնանք քաղաք. ճանապարհը գնդակոծվում էր, ավտոմեքենայի լույսերը կարող էին հրետանու թիրախ դառնալ։

Քաղաքից դուրս գալիս անսովոր բզզոց լսեցինք երկնքում։ Կանգ առանք ու դուրս նետվեցինք մեքենայից։ Երկնքում անօդաչու թռչող սարք էր պտտվում։ Հրացաններից և գնդացիրներից սկսեցին կրակել ԱԹՍ-ի վրա։ Շուտով ուժեղ պայթյուն լսվեց, թռչող սարքն ընկավ բաց դաշտում` մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մութը վրա հասավ, ու ճանապարհն ավելի վտանգավոր դարձավ։

Մարաղա գյուղի մոտ հրանոթների ձայն լսվեց։ Ծանոթ ձայն էր. բանակում էլ էի լսել։ Հենց այդպես է աշխատում «Գրադ» կայանքը։ Մեզանից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա գիշերային երկինք բարձրացան հրթիռները։ Ամենայն հավանականությամբ, կրակն ուղղված էր Թալիշ գյուղի վրա։ Մենք արդեն գիտեինք, որ ամենադաժան մարտերն հենց այդտեղ են ընթացել։

Գիշերային Ստեփանակերտը հանգիստ էր և խաղաղ։ Դժվար էր հավատալ, որ քիչ հեռու իսկական պատերազմ էր ընթանում։ Ազատամարտիկների շենքի մոտ կամավորներ էին հավաքվել, որոնք պատրաստ էին ամեն գնով պաշտպանել սեփական հայրենիքը։

Շարունակելի

 

 

Լրահոս
0