00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Զուրաբյանն ընտրական նոր օրենսգիրքը կապում է ազգային անվտանգության հետ

© Sputnik / Asatur YesayantsДавид арутюнян и Левон Зурабян
Давид арутюнян и Левон Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ընտրական նոր օրենսգրքի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են։ Ընդդիմությունից ներկա էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, իսկ իշխանական թևից` կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 2 կարևոր նորամուծություն, որոնք, ըստ նրա, էական փոփոխություն կլինեն ընտրական գործընթացը վերահսկելու հարցում։ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակողները, Հարությունյանի խոսքով, ցանկացել են պաշտպանական մեխանիզմներ ստեղծել զեղծարարությունից։ Առաջին առաջարկը հետևյալն է` փոխել ծրարների ձևը, այսինքն` դրանց մի անկյունը պետք է լինի կտրված, այդտեղից էլ կերևա քվեաթերթիկը։ Քվեախցիկի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն էլ իր ձեռքում պետք է համապատասխան թվով դրոշմանիշներ ունենա։

«Հանձնաժողովի այդ անդամը պետք է վերցնի մասնակցի քվեարկության կտրոնը և դրա դիմաց փակցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը` բացվածքի միջոցով բուն քվեաթերթիկի վրա։ Միայն դրանից հետո պետք է տա քվեարկելու կտրոն։ Եթե չկա դրոշմանիշ, ուրեմն քվեաթերթիկը ոչինչ է»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ընտրական նոր օրենսգրքի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են
Обсуждение по Избирательному кодексу Армении - Sputnik Արմենիա
ՀՀ ընտրական նոր օրենսգրքի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են

Քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամը պետք է վերադարձնի մնացած դրոշմանիշները և քվեարկության մասնակցի կտրոնը։ Պետք է ճիշտ թվով դրոշմանիշ ու կտրոն վերադարձնի, հակառակ դեպքում նրա գործերը կուղարկվեն իրավապահ մարմիններ։

«Կտրոնները փաստաթղթեր են, որոնք պետք է լրացվեն այն սարքի միջոցով, որը ստուգում է տեղամաս մտած անձի փաստաթուղթն արդյո՞ք համապատասխանում է այդ տեղամասի ընտրացուցակում առկա մարդու փաստաթղթին»։ Հաջորդ կարևոր կետը` արդյո՞ք նա առաջին անգամ է մտնում ընտրատեղամաս։ Եթե երկու պատասխանն էլ «այո» է, ուրեմն կտրոնը կտպվի»,-ասաց Հարությունյանը։

Ի դեպ, կտրոնները ձեռքով չեն լրացվում, այսինքն մարդկային գործոնը բացառվում է։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի պահանջներն էլ ոչ թե կետային էին, այլ` ընդհանրական։ Նա ասաց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները պետք է տանեն նրան, որ բոլորը համախմբվեն` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։ Սակայն այդ համախմբվածությունը նա տեսնում է իշխանության կողմից զիջումների տեսքով։

«Բոլորս պետք է ընդունենք, որ այսպես ապրել չի կարելի։ Եթե նպատակ ունենք ապահովել ադեկվատ պաշտպանություն Արցախի ու Հայաստանի համար, այսօր պետք է արմատապես բարեփոխենք ամբողջ համակարգը` քաղաքական, տնտեսական։ Ընտրական գործընթացներն այստեղ առաջնային դեր են խաղում։ Այլ կերպ ասած` իշխանությունը պետք է ընդառաջի սեփական հանրությանը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Նա ընդգծեց, որ ջանքերը պետք է մեկտեղել հանուն պետության անվտանգության համակարգի։

 

Լրահոս
0