00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի պատգամավորը կոչ է անում երկրի իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

© Sputnik / Александр ИмедашвилиПарламент Грузии
Парламент Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացական խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը պահանջում է, որ Վրաստանի իշխանությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն նրան գործընկերներն ու փորձագետները նախազգուշացրել են, որ դա կարող է պատասխան ռեակցիա առաջացնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Սամվել Պետրոսյանը դիմել է Վրաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Համոզված եմ, որ եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, աշխարհի տարբեր ծայրերում նման ողբերգություններ չէին լինի։ Ուզում եմ կոչ անել բոլորին` ճանաչել և դատապարտել հայերի նկատմամբ գործած ցեղասպանությունը, այդպիսով վերականգնել պատմական արդարությունը», — խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ասել է Պետրոսյանը։

Ի պատասխան` խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն հիշեցրել է Ղարաբաղի հակամարտության մասին և պատգամավորներին կոչ արել սադրանքների չտրվել։

«Վերջերս Կովկասում մեծ, խորը և քնած հակամարտությունը փորձեցին կրկին ակտիվացնել։ Բարեբախտաբար, միջազգային ջանքերով այս փուլում հակամարտության լուրջ բռնկման հեռանկարներ չկան, սակայն մենք միշտ պետք է հիշենք, որ մեզ շրջապատում են ուժեր, որոնք շահագրգռված են, որ Կովկասում մշտական պատերազմ լինի և դրանում ներառվեն Հարավային Կովկասի բոլոր երկրները», — հայտնեց Կվաչանտիրաձեն։

Վրաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ էթնիկ հայերի և ադրբեջանցիների, որոնք բնակվում են Վրաստանում։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Վրաստանը չեզոք դիրք գրավի, կարծում է փորձագետ Նիկա Չիտաձեն։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է օրակարգում լինի։ Քանի որ դա կարող է դժգոհություն առաջացնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնք Վրաստանի գործընկերներն են։ Բացի այդ անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկրի բնակչության 5 տոկոսն էթնիկ ադրբեջանցիներն են, իսկ 10 տոկոսը` իսլամ դավանողները», — Sputnik-ին է ասել փորձագետը։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստն այսօր ճանաչել են մի շարք պետություններ, ինչպես նաև Եվրախորհրդարանն ու եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Խոսքը XIX դարի վերջի XIX դարի սկզբի իրադարձությունների մասին է, երբ Օսմանյան Թուրքիայում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։

Капитолий в Вашингтоне - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն ճանաչեց
Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

ՌԴ պետդուման 1995 թվականին որոշում է կայացրել «Դատապարտել իր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանությունը»։

 

 

 

Լրահոս
0