Օհանյանը Բորդյուժայի հետ քննարկեց ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի զարգացումը

© Sputnik / Асатур ЕсаянцСейран Оганян и Николай Бордюжа
Сейран Оганян и Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը քննարկեցին ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊկ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձան տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին, հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. ՀԱՊԿ–ի այլընտրանքը Թուրքիան է
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը,
Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2015 թվականի սեպտեմբերից։

 

 

Լրահոս
0