00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի դատարանը հաստատել է Sputnik գործակալության կայքն արգելափակելու որոշումը

© SputnikПортал Sputnik
Портал Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի դատարանը հաստատել է ռուսական Sputnik լրատվական գործակալության արգելափակման որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Անկարայի Գյոլբաշի շրջանի դատարանը հաստատել է Թուրքիայի հեռահաղորդակցությունների կապի վարչության այն որոշումը, որի համաձայն՝ երկրի տարածքում մի շարք կայքեր արգելափակվել են, այդ թվում՝ ռուսական Sputnik գործակալության կայքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Anadolu գործակալությանը:

Գործակալության տվյալով՝ բացի Sputnik-ի կայքից, արգելափակել են նաև Dicle լրատվական գործակալության կայքէջը, ինչպես նաև Twitter-ի մի շարք էջեր: Համապատասխան պահանջով գերատեսչությանն էր դիմել Թուրքիայի կառավարությանն առընթեր Անվտանգության հարցերի գլխավոր վարչությունը:

Վարչության ներկայացուցիչները պնդում են, որ նշված կայքերի և Twitter-ի ադիմինիստրատորները չեն ջնջում ահաբեկչությունը քարոզող գրառումները, ինչպես նաև բռնությունն ու հանցագործությունը խրախուսող տեքստերը, ինչը, գերատեսչության կարծիքով, վտանգավոր է հասարակական կարգի և ազգային անվտանգության համար:

Գյոլբաշի շրջանի դատարանը որոշել է, որ «պահանջը տեղին է և ուղղված է կյանքի, սեփականության ու քաղաքացիների պաշտպանությանը, ինչպես նաև ազգային անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանն ու հանցագործության կանխարգելմանը»:

Թուրքիայում Sputnik գործակալության կայքն արգելափակվել է ապրիլի 14-ին։ Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի խոսքով` ուրբաթ օրը Թուրքիայի հեռահաղորդակցությունների կապի վարչությունը (TIB) հաստատել է կայքի արգելափակումը, սակայն ոչ մի բացատրություն չի ներկայացրել։ Քերիմովն ասել է, որ ներկա պահին ներկայացուցչությունը պաշտոնական հարցում է ուղարկել` ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։

Sputnik —ի արգելափակումը ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակելու առաջին դեպքը չէ Թուրքիայում: Մարտի 4-ին Թուրքիայի իշխանությունները խուզարկություն էին անցկացրել Feza Media Group հոլդինգում և Zaman թերթի խմբագրությունում: Վերջինը պաշտոնական դիրքորոշման հետ չհամընկնող կարծիքներ էր հրապարակել: Ստամբուլում լրագրողների հալածանքների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որը դաժանաբար ճնշվել էր ոստիկանության կողմից: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել:

 

Լրահոս
0