00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլ-2016»-ին Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 5 բեք-վոկալի հետ

© 1tv«Եվրատեսիլ-2016»-ին Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 5 բեք-վոկալի հետ
«Եվրատեսիլ-2016»-ին Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 5 բեք-վոկալի հետ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային «LoveWave» երգը կներկայացնի 5 բեք-վոկալի հետ՝ Մաշա Մնջոյան, Քրիստինա Մանգասարյան, Անուշիկ Տեր-Ղուկասյան, Սոնա Գյուլխասյան և Լիլիթ Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին և 14-ին Իվետա Մուկուչյանի հետ ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը և «LoveWave»  երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեուստաընկերությունը:

Լիլիթ Նավասարդյանը, անդրադառնալով բեք-վոկալների ընտրման գործընթացին, նշում է, որ բավական դժվար ընտրություն է իրականացվել, քանի որ երգում մի քանի բարդ հատվածներ կան, որոնց կատարումը երգիչներից քչերին էր տրվում:

«Մեծ դժվարությամբ հավաքել ենք այս 5 աղջիկներին, ովքեր օժտված են շատ լավ ձայնային տվյալներով՝ հարուստ ձայնով, ճիշտ տեմբրով: Իսկ իմ հայտնվելն այս երգում պայմանավորված էր այն հանգամանքով, որ երգի նախնական տարբերակը իմ ձայնով էր արված և բոլորիս ականջում նստած էր այդ տարբերակը»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր երգչուհիներին ընտրությանը մասնակցելու համար:

Մաշա Մնջոյանը միանգամից հավանել է «LoveWave» երգը, քանի որ այն իր կառուցվածքով և հնչողությամբ ստանդարտ չէ, նման չէ այլ երկրների կողմից ներկայացվող երգերին: «Իսկ ինչ վերաբերում է իմ ստացած զգացողություններին, ապա երաժշտական առումով պայքար եմ պատկերացնում… բարձունք, իսկ այդ բարձունքին ձգտում ենք բոլորս»,- նշում է Մաշա Մնջոյանը:

Անուշիկ Տեր- Ղուկասյանի հոգում խառնաշփոթ և շատ տարբեր, երբեմն նույնիսկ հակասական զգացողություններ է առաջացրել երգը:

«Հեռու-հեռու, իրականությունից կտրված կամ մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում այս երգը, որն իր ձեւով և ոճով միանշանակ տարբերվում է այլ երգերից: Այն վստահաբար կգնահատվի և՛ եվրատեսիլյան ժյուրիի, և՛ հեռուստադիտողների կողմից»,-նշում է Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

Քրիստինա Մանգասարյանը երգն առաջին անգամ լսելիս ազատության և մեծ բաց տարածության տպավորություն է ստացել:

«Տիեզերքը մոտ և հեռու էր միաժամանակ, աննկարագրելի զգացողություն էր: Հույս ունեմ, որ երգը իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- նշում է Քրիստինա Մանգասարյանը:

Սոնա Գյուլխասյանը յուրաքանչյուր անգամ երգը կատարելիս նոր զգացողություններ և էմոցիաներ է հայտնաբերում իր համար:

«Երգն իսկապես մեծ էներգետիկա ունի իր մեջ, որը եվրատեսիլյան բեմից առավելագույն կերպով կփորձենք փոխանցել մենք: Իսկ մեր էներգիան որևւէ մեկին չի շրջանցի»,- հավելում է Սոնա Գյուլխասյանը:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետության ներկայացուցիչներ:

Լրահոս
0