Բաստրիկին. Ղարաբաղյան թեժացումը պատերազմի նոր օջախ ստեղծելու փորձ է

© Sputnik / Сергей Гунеев /  / Անցնել մեդիապահոցПредседатель Следственного комитета РФ Александр Бастрыкин
Председатель Следственного комитета РФ Александр Бастрыкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նշում է, որ որոշ ուժեր փորձում են Լեռնային Ղարաբաղում սասանել խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը վկայում է, որ Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը շարունակում են ՌԴ-ի հետ սահմանին պատերազմի օջախ ստեղծելու փորձերը, կարծում է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում, որ Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը կրկին փորձում են սասանել հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղությունը ու Ռուսաստանի հետ սահմանին ստեղծել ևս մեկ պատերազմի օջախ»,- գրել է Բաստրիկինը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հոդվածում, որը տպագրվել է ապրիլի 18-ի համարում։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 

 

Լրահոս
0