00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին և Երևանին խաղաղության և ԵԽ պարտավորություններին հետևելու կոչ է արել

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին` կատարել Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած պարտավորությունները և գտնել Լեռնային Ղարաբաղ հակամարտության խաղաղ լուծումը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի- Sputnik. Հայաստանը և Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի հասնեն հակամարտության խաղաղ կարգավորման, ասել է ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը։

«Անընդունելի է, որ բեռլինյան պատը քանդելուց 25 տարի անց եվրոպական ընտանիքի անդամները նախկինի նման հակամարտությունների մեջ են։ Այս ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում կրկին տեղի է ունեցել հակամարտության բռնկում, ինչը հանգեցրել է շփման գծում մարդկային զոհերի, այդ թվում` քաղաքացիական»,- ասել է նա` բացելով գարնանային նստաշրջանը։ «Ես դատապարտում եմ բռնությունը և ցավակցում մարդկային զոհերի առիթով»,- հավելել է նա։

Ագրամունտն ընդգծել է, որ «միջազգային հանրության կողմից բռնությունը դադարեցնելու հստակ կոչերի շնորհիվ առկա է հրադադարի մասին երերուն պայմանավորվածություն»։ ԵԽԽՎ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու կողմերը պետք է ապահովեն լարվածության թուլացում և դադարեցնեն կրակը։

«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է կատարեն Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած պարտավորությունները և քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի հասնեն հակամարտության կարգավորման»,- ասել է Ագրամունտը։

Նա հիշեցրել է, որ ԵԽ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման անմիջական մանդատ չունի, սակայն ենթադրել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել դիրքորոշումների մերձեցմանը։

«Այս հարցը շարունակելու է ինձ համար մնալ առաջնայիններից մեկը»,- եզրափակել է նա։

 

 

Լրահոս
0