Ջերմաստիճանի անկում և անձրև է սպասվում Հայաստանում

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգամ որոշ շրջաններում`Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, 23-ի գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 8-10, 23-ի գիշերը‵ 4-5 աստիճանով: Անգամ որոշ շրջաններում`Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, 23-ի գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան` —2 աստիճան։

Երևանում՝ ապրիլի 20-21-ին, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ապրիլի 20-ին կանխատեսվում է ցերեկը` 23-25, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։

 

Լրահոս
0