Հայաստանը շարունակելու է հետևողականորեն աջակցել եզդիներին և ասորիներին

© АРКАШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 20-ին ԱԳՆ-ում ընդունեց Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու և ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Город Ереван - Sputnik Արմենիա
Աշխարհի եզդիները միավորվել են հանուն Հայաստանի օգնության և Հայոց ցեղասպանության ճանաչման

Եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար:

Քննարկվեցին բարեկամական ժողովուրդների տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել սերտացման հնարավորությունները:

 

 

Լրահոս
0