ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայաստանյան այցը հետաձգվում է

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցПан Ги Мун
Пан Ги Мун - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: Այս մասին հայտնեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: Այս մասին հայտնեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:

«Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ`ավելի հրատապ գործերի պատճառով, նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը պաշտոնական այցով Հայաստան կժամանի ապրիլի 25-ին։

 

 

Լրահոս
0