Սիցիլիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

© AFP 2023 / MARCELLO PATERNOSTROСицилия. Италия
Сицилия. Италия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին` աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածել պատմական փաստերի իմացությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ապրիլի 20-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը, հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:

Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին` համատեղ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածել պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:

Флаг США - Sputnik Արմենիա
ԱԳՆ. ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն (Cordaro Salvatore), Դ'Ազերո Անտոնինոն (D'Asero Antonino), Պապալե Ալֆիոն (Papale Alfio) և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն (Grasso Bernadette Felice):

Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի շրջանակում Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone) հետ հանդիպման ժամանակ:

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:

Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ., իսկ Սիցիլիայի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդն է:

 

 

Լրահոս
0