Օբաման խուսափում է «ցեղասպանություն» բառից

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент США Барак Обама
Президент США Барак Обама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին չի ասի «ցեղասպանություն» բառը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք:

«Ըստ էության, նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը և դավաճանելով իր խոստմանը՝ ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,-Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ճնշմանը հակազդելու, ինչպես նաև Անկարայի և Բաքվի կողմից հակահայկական ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում Օբամայի ցանկության բացակայությունը շատ վտանգավոր է, քանի որ այդ որոշումը «դրդում է Էրդողանին և Ալիևին մեծացնել լարվածությունը և հայերի դեմ լայնամասշտաբ, արյունալի գործողություններ սկսելու իրական ռիսկ ստեղծել»:

ԱՄՆ-ն այն երկրներից է, որոնք դեռ պաշտոնապես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական կառավարությունը շարունակում է հերքել ցեղասպանության փաստը և միլիոններ է ծախսում ԱՄՆ-ի պաշտոնական ճանաչմանը հակազդելու լոբբիստական ջանքերի համար։ Սակայն ԱՄՆ-ի 50 նահանգից 45-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

 

Լրահոս
0