00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Տարածաշրջանում լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով

© Sputnik / Асатур ЕсаянцСергей Лавров
Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հանդիպմանը քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին Երևանում՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է, և տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվում ամենաարդիական հարցերին:

Նախագահն ընդգծեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանի լարված իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով:

«Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ: Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ»,- նշեց նախագահը:

Սարգսյանը փաստեց, որ Հայաստանը մշտապես այդ գործընթացում կառուցողական է եղել, մշտապես վստահ է եղել, որ Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. ԼՂՀ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի
Նրա խոսքով` ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերվել այս երկարատև բանակցությունների ընթացքում։

«Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հանդիպման հնարավորության համար, ներկայացրել մինչ Հանրապետության նախագահի հետ հանդիպումն իր այցի շրջանակներում ունեցած բանակցությունների արդյունքները։

Նա նշել է, որ արդեն լավ բանակցություններ են անցկացվել, դիտարկվել են երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ձեռք են բերել:

Նրա խոսքով` որոշ տեղերում կան ձգձգումներ, սակայն, այնուամենայնիվ, հավատարմությունը բոլոր սկզբունքային պայմանավորվածություններին պահպանվում է:

«Մենք քննարկել ենք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրավիճակը և խորապես անհանգստացած ենք կատարվածով: Ինչպես գիտեք, առաջին իսկ րոպեներից ռուսական կողմը՝ անձամբ նախագահը, ձգտել են կասեցնել այն համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրվել են 94-95թթ. և ունեն անժամկետ բնույթ»,- ասաց Լավրովը:

Նրա խոսքով` իրենք դա այսօր հստակ հաստատել են և կոչ են արել ոչ մի ձևով կասկածի տակ չդնել այդ կարևորագույն փաստաթղթերը: Եվ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը:

«Այնուամենայնիվ, ինչպես հասկանում ենք, իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ»,- նշեց նա:

Լավրովը նշեց, որ համապատասխան հանձնարարություններ տրվել էին ԵԱՀԿ-ին, և այժմ ցանկանում են, որ գերմանական նախագահությունը դրանով ակտիվ մտահոգվի:

«Ես հասկանում եմ` ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան: Մենք մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում այս հակամարտության պատճառով զոհերի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, ինչը նշանակում է՝ պետք է շարունակել ջանքեր ներդնել քաղաքական կարգավորման ուղղությամբ»,- նշեց նա:

Рабочий визит министра иностранных дел России Сергея Лаврова в Армению - Sputnik Արմենիա
Լավրով. «Հրադադարը պետք է խստորեն պահպանվի»
Լավրովը նշեց, որ չի կարող Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն որոշել, թե ինչու իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում։ «Բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար»,- նշեց Լավրովը:

Նա կրկնեց, որ լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը:

«Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին»- ասաց ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նշեց, որ չի ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը:

«Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար պայմաններ»,- ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

 

 

Լրահոս
0