00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրապարակվել են Humanitarian Index առաջին հետազոտության արդյունքները

© Sputnik / Asatur YesayantsАврора Прайс
Аврора Прайс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս և առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, երկրորդ տեղում՝ հարկադիր միգրացիան։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի- Sputnik. Aurora Dialogues համաժողովի շրջանակում հրապարակեցին The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։

Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երևան է հանել ընկալումների և իրականության միջև մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն և 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. Մարդկությունը պակաս ունի մարդկայնության
Հարկադիր միգրացիայի հիմնախնդրի առնչությամբ արևմտյան մի շարք հանրույթներ կարծում են, որ իրենց կառավարություններն արել են երկու անգամ ավելին՝ կարիքի մեջ ընկածներին ապահովելու անհրաժեշտ իրերով: Մեծ Բրիտանիայում համարում են, որ իրենց պետությունն ընդունել է կրկնակի ավելի փախստականների, քան իրականում այնտեղ կա։ Ֆրանսիայում և Գերմանիայում հակամարտության հետևանքով ապաստան ստացած սիրիացիների թվի վերաբերյալ գնահատականները հնգապատիկ գերազանցում են իրական պատկերը։

«Փախստականների համաշխարհային ճգնաժամը գնալով խորանալու է, քանի դեռ աշխարհի առաջնորդները չեն գործում համաձայնեցված, առավել համակարգված ու սկզբունքային ծրագրով՝ իբրև հենարան ունենալով հիմնախնդիրների իրական պատճառների և ծավալների մասին ավելի լավ իրազեկված հասարակություն»,- նշել է Միջազգային ճգնաժամային խմբի՝ ճգնաժամերի կանխարգելման անկախ կազմակերպության նախագահ Ժան-Մարի Գեյենոն։

Նրա խոսքով` հարևան երկրների պատերազմներից մի կերպ փախած մարդկանց ընդունող սահմանակից երկրները մարդկանց զանգվածային ներհոսքի պատճառով կանգնել են տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների, քաղաքական և անվտանգության լուրջ խնդիրների առջև։ Խնդրի լուծման յուրաքանչյուր ձախողում հղի է հետագա հակամարտություններով, որոնք իրենց հերթին հանգեցնելու են փախստականների նորանոր ներհոսքների՝ բազմապատկելով հումանիտար աղետի ծավալները։ Ճգնաժամին վերաբերող յուրաքանչյուր իրատեսական լուծում, ըստ նրա. պետք է անդրադառնա դրա բուն սկզբնապատճառին՝ պատերազմների ահագնացմանը:

Джордж Клуни на Глобал Форуме в Ереване - Sputnik Արմենիա
Քլունի. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցավն է
The Humanitarian Index հետազոտությունը բացահայտել է այսպես կոչված «կարեկցանքի խզում»՝ մեծ անհամապատասխանություն մի կողմից՝ մարդկանց ասածի ու զգացածի, իսկ մյուս կողմից՝ գործելու ցանկության միջև։ Երկու հարցվողներից մեկը համարում էր, որ փախստականներին լքել է միջազգային հանրությունը, իսկ բացարձակ մեծամասնությունը համամիտ էր այն մտքին, որ փախստականներն արժանի են օգնության։ Հնարավորության դեպքում միայն երկուսից մեկն իրականում կօգներ սիրիացի փախստականներին, իսկ մեծամասնությունը թերահավատորեն էր վերաբերվում իրական փոփոխություն առաջ բերելու գործում սեփական հնարավորություններին։

«Այս զեկույցը լավագույնս ընդգծում է, որ հասարակությանը պետք է անմիջապես իրազեկել մեր ժամանակների ամենահատկանշական հումանիտար մարտահրավերի՝ փախստականների համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ։ Սրտացավ և համախմբված հասարակությունը կարևորագույն գործոն է, որն օժանդակում է ինչպես մարդկային տառապանքը մեղմացնելու համար անհրաժեշտ ներդրումների ապահովմանը, այնպես էլ քաղաքական առաջնորդներին առկա հիմնախնդիրների բուն պատճառների վերացման հարցում հաշվետու պահելուն»,- ասել է Դոմինիք ՄքՍորլին՝ աշխարհի ամենաաղքատ մարդկանց կյանքը վերափոխելու նպատակով նրանց հետ աշխատող Concern Worldwide բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը։

Четыре выдающихся гуманиста объявлены финалистами премии Aurora Prize - Sputnik Արմենիա
Հայտնի են «Ավրորա» մրցանակի հավակնորդները
Փախստականների վերաբերյալ հասարակության ընկալումներում գերիշխում են ապատեղեկատվությունն ու թերահավատությունը, և հանրության մեծամասնությունը փախստականներին շփոթում է տնտեսական և այլ ներգաղթյալների հետ։ Արևմտյան երկրկներում այն մարդիկ, որոնք հավատում են, որ ապաստան փնտրողները տեղափոխվում են ավելի լավ կյանքի մղումով, թվով գրեթե հավասար են նրանց, որոնք համարում են, որ նրանք այդպես են անում հակամարտությունից փրկվելու համար (համապատասխանաբար՝ 63% և 70%)։

Հետազոտությունը բացահայտել է նաև մարդկանց գործողության մղելու ունակ որոշ ազդակներ։ Փախստականներին օգնելու նպատակով իրական քայլի դիմած մարդկանց քսանյոթ տոկոսը դա արել է՝ լսելով ինչ-որ անձնական պատմություն։ Ընդհանուր առմամբ՝ մեծ հետաքրքրություն է նկատվել իրական մարդկանց մասին ավելի շատ պատմություններ իմանալու հարցում (մոտ 40%-ի դեպքում)։

«Մեզ քաջալերում է այն, որ թեպետև հետազոտության տվյալներով՝ մարդկանց որոշակի ներքին պայքար է հարկավոր կարեկցանքը գործողության վերածելու համար, հասարակությունն ընդհանուր առմամբ հասկանում է, որ մարդասեր այն անհատներն են, որոնք միջամտում են ուրիշներին փրկելու նպատակով կարող են հսկայական ազդեցություն ունենալ»,- ասաց Կարնեգի ընկերակցության նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։

Նրա խոսքով` «Ավրորա» մրցանակը հիմնադրվել է՝ ճանաչման ու մեծարանքի արժանացնելու հենց այն հերոսներին, որոնք հանուն փրկության՝ վտանգի են ենթարկում անգամ սեփական կյանքը։

«Ցույց տալով, թե մեկ մարդու գործն ինչպիսի արդյունքի կարող է հանգեցնել, մենք հուսով ենք, որ դա ևս շատերին կոգեշնչի գործելու»,- նշեց Գրեգորյանը։

 

 

 

 

Լրահոս
0