00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ցեղասպանություն. սկիզբ». նայում ես վերապրած մարդկանց աչքերին ու մեծ պատմություն կարդում

© Photo : ORDFILM«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի նկարահանումները
«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի նկարահանումները - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ցեղասպանություն. սկիզբ». Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նկարահանվեց փաստագրական ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ֆիլմը ցուցադրվել է ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքի եթերում: Ապրիլի 24-ին ֆիլմը հնարավոր է դիտել հայկական հեռուստաալիքներով, ինչպես նաև Sputnik Արմենիայի կայքում

Գոհար Սարգսյան, Sputnik

Այս ֆիլմում հավասարության սկզբունքով ձայնի իրավունք է տրվել ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին։ Բայց թուրքական ժխտողականությունն անգամ ֆիլմում աղաղակում է, որ Հայոց ցեղասպանությունն իրողություն է, անարդարություն ոչ միայն հայ ազգի, այլև համայն մարդկության հանդեպ։

Ֆիլմը դիտելիս անզեն աչքով էլ նկատելի է, որ հատկապես նյարդային ու ագրեսիվ է խոսում Քեմալ Աթաթուրքի թոռը։ Մինչև նկարահանմանը ներկայանալը նա անընդհատ փոխել է օրն ու ժամը։ Հետո հայերի նկատմամբ մեղադրանքներ է հնչեցրել, արդարացրել կատարվածն ու արագ փակել թեման` ասելով. «վերջ, ես այլևս չեմ ուզում խոսել»։

«Հայերը թուրքերի հետ ապրել են 1000 տարի։ Պատերազմի ժամանակ հայերն ընդդիմացել են թուրքական զորքին։ Ի՞նչ կանեին այդ դեպքում ձեր երկրում։ Թուրք զինվորներին սնունդ է պետք եղել, իսկ հայերը փակել էին ճանապարհները, պայթեցրել կամուրջները։ Մեր զորքը չի գնացել նրանց սպանելու, չնայած կարող էին։ Դրա համար էլ որոշվել էր նրանց տեղահանել։ Այդ ժամանակ սառնամանիք էր։ Թուրքական բանակը ևս մահանում էր ցրտից»,-ֆիլմում ասում է Աթաթուրքի թոռը։

© ORDFILMՖիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը դերասանների հետ նկարահանումների ժամանակ
Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը դերասանների հետ նկարահանումների ժամանակ

«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմում հաջորդ` տպավորիչ դրվագը Հենրի Մորգենթաուի թոռնուհու հետ զրույցն է։ Նա պատմում է, թե ինչպես է տառապել պապը, երբ հայերի հանդեպ իրականացված ջարդերի անմիջական ականատեսն է դարձել։ Պապի օրինակով` նա ևս Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագովներից է։

«Պապս իր ողջ ջանքերը գործադրել է դադարեցնելու այդ ջարդերը։ Նրան չհաջողվեց, ու մինչև կյանքի վերջը տառապում էր այդ մտքից։ Պապս վերադարձել է ԱՄՆ, հիմնել կազմակերպություն, որի հիմնական նպատակն է եղել օգնել հայերին»,- ֆիլմում պատմում է Պամելա Ստեյները։

Հենրի Մորգենթաուն առաջիններից է, ով աշխարհին պատմել է հայերի տառապանքի մասին` գրելով «Ազգի սպանությունը» գիրքը։

Ֆիլմում սարսուռ են առաջացնում Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Ուշագրավն այն է, որ վերապրածներից ոմանք այդպես էլ չտեսան ֆիլմը, քանի որ երբ այն պատրաստ էր ցուցադրության, նրանք արդեն հեռացել էին կյանքից։ Այդ իմաստով սա յուրահատուկ վավերագիր է, պատմություններ, որոնց մասին մինչ օրս ոչ ոք չէր էլ լսել։

© Photo : ORDFILM«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի նկարահանումները
Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի նկարահանումները

«Ես այդ ժամանակ 6 տարեկան էի։ Իմ կողքին պառկած էր մահացած աղջիկ։ Թուրքերը մտածեցին` ես էլ եմ սպանված։ Նրանց հեռանալուց հետո արագ վեր կացա ու գնացի փնտրելու ծնողներիս։ Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Շուրջս մարդիկ էին վազում, օդում փամփուշտների տեղատարափ էր։ Դրանք ընկնում էին ոտքերիս տակ։ Մի բարձրահասակ տղամարդ, փաթաթված շինելով, մոտեցավ ինձ, գրկեց ու տարավ»,-պատմել է ականատեսներից Ելենա Աբրահամյանը։
Գեղարվեստական տարրերով վավերագրական այս ֆիլմում մասնակցություն ունեն նաև Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը։

Ֆիլմի ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, ով նաև ՆՏՎ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է, պատմել է գաղափարի մասին։ Առաջին անգամ լինելով Հայաստանում` այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ու երկար լռել։ Հույզերն են խեղդել։ Դրանից հետո որոշել է պարտադիր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։ Սիդորովը դիմել է հայ գործընկերոջը` Հայկ Օրդյանին, գաղափարը կյանքի կոչելու համար։

© ORDFILMՀայկ Օրդյանն ու Ստանիսլավ Սիդորովը
Режиссеры фильма Геноцид.Начало Айк Ордян и Станислав Сидоров - Sputnik Արմենիա
Հայկ Օրդյանն ու Ստանիսլավ Սիդորովը

«Ես Հայկին ասացի` եկեք շտապ սկսենք նկարահանումները, քանի որ ցեղասպանություն վերապրած մարդիկ 2-3 տարի հետո կարող են այլևս ողջ չլինել։ Մեզ անհրաժեշտ էր լինել Արևմտյան Հայաստանում։ Այնտեղ տպավորությունները ծանր էին` խոնարհված եկեղեցիներ, ավերված տներ։ Մենք խոսեցինք նաև մի շարք թուրք լրագրողների ու պատմաբանների հետ։ Զարմանալիորեն նրանք հաստատում էին իրենց նախնիների կատարած ոճիրը»,- պատմեց Ստանիսլավ Սիդորովը։

Նրա խոսքով` ֆիլմը ստեղծելու նպատակն էր` ցույց տալ այն մարդկանց, ովքեր հաղթել են մահին, և ում աչքերը չեն կարող խաբել։
ՆՏՎ հեռուստաընկերության եթերում ֆիլմը հայտնվեց 2015 թվականի ապրիլի 24-ին` ամենադիտելի ժամին։ Միլիոնավոր մարդիկ հնարավորություն ունեցան ֆիլմի օգնությամբ ծանոթանալ Հայոց ցեղասպանության շատ իրողությունների:

«Այս ֆիլմի միջոցով իմ հայրենակիցներից շատերը, ովքեր չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, իմացան իրականությունը։ Սա մեծ ձեռքբերում եմ համարում»,- ասաց Ստանիսլավ Սիդորովը։

Նա հիմանակնում նկարահանումները կատարել է Թուրքիայում։ Իսկ Հայաստանում աշխատանքներն իրականացրել է ֆիլմի համառեժիսոր Հայկ Օրդյանը:

«Ես միշտ ցանկացել եմ այդպիսի ֆիլմ ստեղծել։ Հիմա հանգիստ եմ, որ կարողացա նման ֆիլմ նկարել: Նպատակիս հասա։ Փորձեցինք ամենաբարձր մակարդակով ներկայացնել մեր ժողովրդի ամենացավոտ էջերից մեկը»,-ասաց Հայկ Օրդյանը։

 

Հայաստանում նկարհանումները կատարվել են տարբեր մարզերում, իսկ վերարտադրությունների նկարահանումներն իրականացվել են հիմնականում Տավուշի մարզում, որտեղ բնությունը շքեղ է, տեղանքն էլ` նման պատմական Կարսին, Դիարբեքիրին ու այլ քաղաքների։

© ORDFILM«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի նկարահանումները
Фильм Геноцид.Начало - Sputnik Արմենիա
«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի նկարահանումները

«Ֆիլմում նույնիսկ դադարն է խոսուն։ Նայում ես վերապրած մարդկանց աչքերին ու մեծ պատմություն կարդում։ Ասեմ, որ բավական դժվար էր նրանց հետ այս թեմայով խոսել, որովհետև դա նրանց ցավն է, որի մասին երկարատև լռություն են պահպանել։ Փոքրուց դա նրանց համար տաբու էր։ Դրա համար էլ շատ զգույշ մոտեցանք, որ հանկարծ չցավեցնենք»,-ասաց Հայկ Օրդյանը։

Ռեժիսորը պատմեց, որ ֆիլմում լավագույն արդյունք ստանալու համար ոչինչ չեն խնայել։ Նրա խոսքով` վերապրածներից յուրաքանչյուրի պատմությունը մի ֆիլմ էր, բայց աշխատել են տեղավորել 50 րոպեում։ Առաջին հայացքից փաստը զարմանալի է թվում, բայց ֆիլմն այնքան խիտ է և հուզումնառատ, որ կարծես այդքանով ամեն ինչ ասվում է։ Ռեժիսորին հաջողվել է խաղարկային տեսարաններով ստանալ յուրաքանչյուր վերապրածի իրական պատմությունը:

«Սա հեռուստատեսային ֆորմատ է։ 50 րոպեն քիչ չէ, եթե ասելիքդ հստակ է։ Իսկ մենք գիտեինք` ինչ ենք ուզում հասցնել հեռուստադիտողին»,- ասաց Հայկ Օրդյանը։

«Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմի հայ համառեժիսորը մեծ գոհունակությամբ խոսեց սցենարիստ Ալեքսանդր Շիլովի մասին։ Ֆիլմը նրա համար կարևոր դեր է խաղացել, քանի որ ուսումնասիրել է ցեղասպանությունն ու դարձել գիտակ։

«Օրինակ` զանգում էր, ասում. «Մի վերապրած կին կա, ով երգում է թուրքերեն, ինձ այդ երգի թարգմանությունն է պետք, ես պետք է կապեմ դա սցենարիս հետ, այսինքն` հայ կինն ինչու է երգում թուրքերեն»: Գնում էր, խորանում ու գտնում շատ հետաքրքիր մի կապ, դա ինձ համար լավ բացահայտում էր»,- պատմեց Հայկ Օրդյանը։

Ֆիլմի անվանումը` «Ցեղասպանություն. սկիզբ», նշանակում է, որ այսպես սկսվեց ցեղասպանությունների դարը։ Սա նաև յուրովի հորդոր է միջազգային հանրությանն ու Թուրքիային` ճանաչել ու դատապարտել այդ ոճիրը՝ վերջ դնելու հետագա ցեղասպանություններին։

Ֆիլմն ավարտվում է Հենրի Մորգնթաուի թոռնուհու կոչ-հորդորով` հայերն իրենք էլ պետք է հասկանան, որ իրենց հետ դաժանաբար են վարվել ու ահռելի վնաս հասցրել։ Հակառակ դեպքում արդարության վերականգնման մասին խոսք լինել չի կարող։

 

 

Լրահոս
0