Նալբանդյան. Լավրովը նոր առաջարկների փաթեթ Հայաստան չէր բերել

© Sputnik / Asatur Yesayants / Эдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ Նալբանդյանի` Լավրովի հայաստանյան այցի ընթացքում չի քննարկվել նաև տարածքային փոխզիջումների տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առաջարկությունների փաթեթ Հայաստան չէր բերել։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր պետք է ջանքերն ուղղված լինեն հետաքննությունների մեխանիզմների ստեղծմանը, այլ մեխանիզմների հայթայթմանը, որպեսզի կայունություն ստեղծվի, ապահովվի անվտանգությունը և հնարավոր լինի ավելի հարմար ու նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել»,- ասաց նա:

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. Մենք ողջունում ենք Հայաստանի ներկայացրած առաջնահերթությունների ծրագիրը
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայաստանյան այցի ընթացքում, Էդուարդ Նալբանդյանի խոսքով, չի քննարկվել նաև տարածքային փոխզիջումների տարբերակը։ Նախարարը հիշեցրեց, որ նման առաջարկ արվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, ապա ներկայացվել երկու երկրների նախագահների հայտարարություններում, ու հայտնի է հանրությանը։

«Այն առաջարկները, որոնք արվել էին, եթե դրանք ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա չէր մտնի փակուղի: Ձախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհով լուծումներ գտնել և ձախողվեց»,- ասաց Նալբանդյանը` հավելելով, որ Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, քանի որ այլընտրանք չկա:

Իսկ միջազգային հանրությունն, ըստ Էդվարդ Նալբանդյանի` պետք է ամեն ինչ անի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար։

 

 

 

Լրահոս
0