ԼՂՀ ՊՆ. Հայկական տանկ չի ոչնչացվել, դա Ադրբեջանի ապատեղեկատվությունն է

© Sputnik / Asatur Yesayants / Адрут. Нагорный Карабах
Адрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂ Պաշտպանության բանակը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո ձեռնպահ է մնացել զորքերի տեղաշարժ կատարելուց

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր ադրբեջանական պրոպագանդան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Ադրբեջանը խախտել է հրադադարը ՀՀ և ԼՂՀ ուղղությամբ
Ըստ հաղորդագրության` ԼՂ Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:

«Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ»,- հայտնել են ԼՂՀ ՊՆ-ից:

Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
ԼՂՀ նախագահ. Կարևոր է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0