00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերհերի ձորը` 12 հազար նահատակների կենդանի հիշողություն

© Sputnik / Armenuhi MkhoyanВ Гюмри почтили память жертв Геноцида армян
В Гюмри почтили память жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին Հերհերի ձորի տարածքում նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Հիշատակի ու հարգանքի միջոցառումներ են կազմակերպվել Շիրակի մարզի բոլոր համայնքներում` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի։

Ապրիլի 24-ին առավոտյան թեմի գործող եկեղեցիներում մատուցվել են հիշատակի պատարագներ: Պատարագից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոտքով շարժվել են դեպի Գյումրու «Բարեկամության» պուրակ ու հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, իսկ գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր:

Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները, այս մարզերում գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները հավաքվում են Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ, գտնվող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀերհերի ձոր
В Гюмри почтили память жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Հերհերի ձոր

Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում է նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Քեմալական Թուրքիան է շարունակել Երիտթուրքերի քաղաքականությունը:

«Քեմալական Թուրքիան այդ ժամանակ գրավելով այս շրջանները` հենց այս ձորում է իրականացրել կանաց ու երեխաների սպանությունը, ընդ որում` ոչ միայն Շիրակին է դա վերաբերում, այլև Փամբակին: Կանանց ու երեխաներին բերել են այս ձորը՝ աչքից հեռու ու գնդակահարել: Սակայն դժվար է ասել, թե ինչքան մարդ է զոհվել, դրա համար գիտական ուսումնասիրություն ու տարածքի պեղումներ են պետք»,- Sputnik Արմենիային փաստեց պատմաբան, պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Պետրոսյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀերհերի ձոր
В Гюмри почтили память жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Հերհերի ձոր

Խոսելով որոշ պատմական աղբյուրներում շեշտվող 12 հազար զոհի մասին՝ պատմաբանը նշեց, որ դա հստակ թիվ չէ: «Հնարավոր է այդքան, բայց հնարավոր է նաև ավելի շատ»,-նշեց պատմաբանը: XIX դարի վերջի XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 

 

 

 

Լրահոս
0