Ոստիկանապետը մեղադրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին «դեղին և հին» լինելու մեջ

© policeВладимир Гаспарян
Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գասպարյանը, ով հայտնի է իր սուր արտահայտություններով, այս անգամ որպես թիրախ ընտրել էր լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ աչքի ընկավ ԶԼՄ-ների հետ իր ոչ հաճելի պահվածքով:

Ամեն ինչ շատ նորմալ էր, հարց հնչեց ոստիկանների և զինվորականների զինվածության մակարդակի մասին, ինչին ի պատասխան` Գասպարյանն ասաց, որ «հայ զինվորը սպառազինության հետ կապված խնդիր չունի և չի ունեցել»:

«Ինչ-որ տեղ առավելություններ կան, ինչ-որ տեղ թերություններ: Սա չի խանգարում ոչ պատերազմ վարելուն, ոչ էլ առաջ գնալուն,- ասաց նա:

Ամենակարևորը` մենք ոգի ունենք, դրանում մենք բոլորս համոզվեցինք: Սակայն այդ ոգու հետ մեկտեղ մենք ներքին խժդժություններ ունենք, որոնք չեն սազում մեր ժողովրդին: Եվ երբեմն երկրի համար ճակատագրական որոշումներ են կայացվում, անհրաժեշտ է պահպանել խաղաղությունը», — ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով` վերջերս Ոստիկանության գործելաոճը զգալիորեն փոխվել է:

Полиция - Sputnik Արմենիա
Պաշտոնանկությունների ալիք ոստիկանությունում
«Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում դա տեսնել և ժխտում են», — ասաց Գասպարյանն` ավելացնելով, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները քաղաքացիների հենց այդ կատեգորիային են պատկանում:

Ցույցերից մեկի ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկին ձերբակալելու մասին հարցին պատասխանելով` ոստիկանապետն ասաց, որ որոշ դեմքեր զանգվածային միջոցառումների ժամանակ իրենց լրագրողների տեղ են դնում, ինչի հետևանքով նման թյուրիմացություններ են լինում:

«Բարեփոխվեք, սիրելիներս, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, կորցնում ձեր գույնը», — ասաց Գասպարյանը լրագրողներին:

 

Լրահոս
0