Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով 2 մարդ է մահացել

© Sputnik / David GalstyanВзрыв автобуса в Ереване
Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 25-ին, ժամը 21:51-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ պայթյուն է որոտացել. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Նախնական տվյալով 2 զոհ կա, 6 տուժած:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:Ըստ նախնական տվյալների՝ 6 տուժած կա և 2 զոհ:Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

 

Լրահոս
0