Նախնական տվյալով՝ ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 7 մարդ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ այս պահի դրությամբ՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:

Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նախնական տվյալով` Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը չի կարող գազի արտահոսքի պատճառով լինել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզվառելիքով:

Հալաբյան փողոցը փակ է: Տեղում են ոստիկանական և հրշեջ մեքենաները, շտապօգնության բրիգադները:

 

 

Լրահոս
0