Ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկը հղի է

© Sputnik / David GalstyanВзрыв автобуса в Ереване
Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

Տուժածներից մեկը հղի կին է, և այս պահին նրա ու երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

 

 

Լրահոս
0