Երևանում ավտոբուսի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / David GalstyanВзрыв автобуса в Ереване
Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականացրել է դեպքի վայրի զննություն, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ:

Պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Տուժել է 7 մարդ, զոհվել՝ 2-ը:

 

 

Լրահոս
0