Շարմազանովը ցավակցություն է հայտնել ավտոբուս պայթյունից զոհվածների հարազատներին

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ փոխխոսնակը բոլոր խորհրդականների անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանականներին հայտնել է, որ երկու վիրավորների վիճակը կայունացել է։

«Ես հենց նոր խոսել եմ առողջապահության նախարարի հետ, երկու տուժածների վիճակը կայունանում է։ Երեկ երեկոյան կայունացել է առաջինի վիճակը, այսօր առավոտյան` երկրորդինը», — ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով` բոլոր տուժածների մոտ դրական փոփոխություն է նկատվում։ Շարմազանովը նշել է, որ կապի մեջ է առողջապահության նախարարի ու ԱԻՆ-ի հետ և պարբերաբար կտեղեկացնի նորությունների մասին։ Փոխխոսնակը հորդորեց հրաժարվել վաղաժամ գնահատականներից և սպասել պաշտոնական տեղեկատվության։

 

Լրահոս
0