Ավտոբուսի 14-ամյա ուղևորուհին մանրամասներ է ներկայացնում պայթյունի մասին (տեսանյութ)

© Sputnik / Ani LiparityanВ Ереване взорвался автобус
В Ереване взорвался автобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած` ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14-ամյա Անահիտ Միքայելյանը նստած է եղել վարորդի հետևի նստատեղին և համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Yerkir.am-ի հետ զրույցում աղջիկը պատմել է դեպքի մասին:

«Սովորականի պես «Թումոյից» տուն էի գնում. երեք հոգով «Թումոյի» դիմացի կանգառից նստեցինք 63 համարի ավտոբուսը, անցանք մի կանգառ, լուսացույցի մոտ պետք է մարդ իջներ, այդ պահին պայթեց»,- ասել է նա։

Նրա խոսքով` պայթյունի ալիքը շպրտել է իրեն, աղջիկը կորցրել է գիտակցությունը։

«Ուշքի եկա, վրաս երկաթներ էին: Փորձեցի շարժվել, տեսա, որ կարողանում եմ: Օգնեցին, ինձ հանեցին ավտոբուսից»,- պատմել է աղջիկը:

Նրա խոսքով` ծանր վնասվածքներ են ստացել ավտոբուսի միջնամասում նստած ուղևորները:

«Այն մարդը, որը պետք է իջներ, ահավոր վիճակում էր. աչքերս, որ բացեցի առաջինը նրան տեսա` ոնց որ երկու մասի կիսված լիներ, դեմքով ընկել էր դեպի նստարանը, օրգանները դուրս էին եկել»,- պատմել է Անահիտ Միքայելյանը:

 

 

Լրահոս
0