Հալաբյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է

© Sputnik / Ani LiparityanВ Ереване взорвался автобус
В Ереване взорвался автобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո երթևեկությունը դադարեցվել էր

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հալաբյան փողոցում քիչ առաջ «Սանիթեք» ընկերության աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երթևեկությունն արդեն վերականգնված է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։

 

 

 

Լրահոս
0