Օրվա կադր. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացման արարողությունը

© Sputnik / Hay HancharnerԾիծեռնակաբերդի բացումը. 1967
Ծիծեռնակաբերդի բացումը. 1967 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծիծեռնակաբերդ, 1967 թվական։ Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախկին նախագահ Անտոն Քոչինյանը վառում է անմար կրակը։ Հուշահամալիրի բացմանը ներկա են նաև Պարույր Սևակն ու Սիլվա Կապուտիկյանը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվել է ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած ցեղասպանությանը: 1967թ. —ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:

 

 

Լրահոս
0